«Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանն ասաց` որպեսզի հաշմանդամները կարողանան քաղաքային փոխադրամիջոցներից օգտվել, անհրաժեշտ է տրանսպորտին կցել հաշմանդամների համար նախատեսված փոքր վերելակներ, որոնք, ըստ նրա, շատ թանկ հաճույք չեն:
«Ես` որպես «օլիգարխ», կարողացա 100 հազար դրամ վճարել այդ վերելակի համար, որը տեղադրեցինք մեր մեքենայում: Եվ քանի որ, ոչ չակերտավոր, կան ավելի հարուստ մարդիկ, իրենց համար դա ավելի հեշտ կլինի անել», - ասաց Արմեն Ալավերդյանը:
Մյուս խնդիրը քաղաքում եւ քաղաքային կառույցներում հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակների բացակայությունն է, կամ դրանց ոչ մատչելի լինելը .
«Որ հեռուստաալիքը միացնես, «Ամերիա» բանկը գովազդ է տալիս: Ենթադրում եմ, որ մի քիչ փող ունեն, մի քիչ. ինչո՞ւ չեն սարքում թեքահարթակ: Դիմեցինք, ասացին՝ կօգնենք: Դե թող բոլոր հաճախորդներին ասեն, թե մեր բանկ մտնում են միայն գրկած վիճակով, տեսնենք ինչքա՞ն հաճախորդ կունենան», - ասաց Ալավերդյանը:
Ոչ միայն որոշ բանկեր, այլեւ բժշկական, կրթական, մշակութային հաստատությունները, պետական կառավարման մարմինների շենքերը, որոշ խանութներ եւ բազմաթիվ այլ հաստատություններ շարունակում են մնալ հաշմանդամների համար ոչ մատչելի:
«Ինձ համար մատչելի է այն տեղը, որտեղ ես` չափահաս մարդս, կարող եմ մենակ, առանց օգնականների մտնել: Եթե այդպես է, եկեք հավասար լինենք եւ բոլորը օգնականներով գնան այդպիսի հաստատություններ», - ասաց Արմեն Ալավերդյանը:
Արագածոտնի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Գայանե Դանիելյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ բացի վերը նշվածներից, իրենց մարզի գլխավոր խնդիրը մարզի 3000 մեծահասակ եւ 420 հաշմանդամ երեխաների համար ցերեկային կենտրոն ստեղծելն է:
«Հաշմանդամների խնամքի, աջակցության հարցով որեւէ կառույց չունենք: Եթե լիներ այդպիսի կենտրոն, որ ծնողը երեխային տաներ այդտեղ, որտեղ երեխան հմտություններ ձեռք կբերեր, մասնագետների աշխատանքի շնորհիվ էլ հետագայում ավելի հեշտությամբ կինտեգրվեր հասակակիցների միջավայրին», - ասաց Գայանե Դանիելյանը:
Մեկ այլ խնդիր է հաշմանդամների վերամասնագիտացման հարցը. - «Եթե լինեն նրանց վերամասնագիտացման համար դասընթացներ, հետո էլ աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում, նրանցից շատերը կարող են հասարակության լիարժեք անդամ լինել», - հավելեց Դանիելյանը:
Նա տեղեկացրեց, որ Զբաղվածության պետական ծառայության աջակցությամբ վերջին երկու տարիների ընթացքում աշխատանքի են տեղավորվել մինչեւ 10 հաշմանդամ, որոնց աշխատավարձի 30 տոկոսը վճարում է պետությունը, իսկ գործատուն` մնացած 70ը:
Արմավիրի մարզում հաշմանդամների թիվը 9000 է: Մարզի 11-14 համայնքներում գործում են ցերեկային կենտրոնները, որոնք չկան Արագածոտնի մարզում: Այս մարզում աշխատանքի է տեղավորվել 6-7 մարդ:
«Հաշմանդամ մարդիկ աշխատում են, բայց գործատուների գերակշռող մեծամասնությունը մտավախություն ունի, որ եթե հաշմանդամին վերցնի, «կրակը կընկնի», մտածում են, որ նա անընդհատ հիվանդանալու է, խնդիրներ է առաջացնելու եւ այլն: Չգիտեմ, ինչո՞ւ պետք է մարդը, եթե մի ձեռք չունի, անընդհատ հիվանդանա», - հարցնում է Արմեն Ալավերդյանը:
Այս քննարկումների նպատակներից էր նաեւ ստեղծել հաշմանդամների իրավունքների պաշտպանների հանրապետական ցանց, որպեսզի ամբողջ հանրապետությունում իրենց իրավունքների ոտնահարման դեպքում հաշմանդամները դիմեն այդ կառույցին:
«Ավելի շատ անհատների միավորում է, այն անհատների, որոնք հաշմանդամների իրավունքների պաշտպան են, որը թույլ կտա, որ Հայաստանում ապրող ցանկացած հաշմանդամ զգա, որ ինքը դիմելու տեղ ունի, որ ինքը հարցերի պատասխան կարող է ստանալ», - եզրափակեց Արմեն Ալավերդյանը: