«Համալսարանները շատ հետազոտություններ չեն կատարում եւ սա խնդիր է: Շատ լավ է, որ դասավանդումը ձեզ մոտ ուժեղ է, բայց դասախոսը պետք է ոչ միայն դասավանդի, այլեւ ինքը հետազոտություններ կատարի, այլապես ինչպե՞ս է պատրաստվում ուսանողներին նորությունները սովորեցնել», - ասաց Անջելա Թարդը:
Հայաստանյան բուհերում արդեն ուսանողների կողմից կատարվող հետազոտությունների պակասի մասին խոսեց Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը: Նա ասաց, որ ամերիկյան համալսարանների առանձնահատկությունն այն է, որ հետազոտությունը եւ ուսումը միաժամանակ են իրականացվում:
«Ամերիկյան համալսարաններում ուսանողը թե' դասարան է գնում, թե' հետազոտություն է կատարում: Այսինքն, կարեւորում են փնտրտուքը. ոչ միայն եղածը կիրառելը, այլեւ նորություններ գտնելը եւ առաջ տանելը», - նշեց նա:
«Մաքսլիբերթի»-ն նաեւ զրուցել է տարբեր բուհերի ուսանողների հետ: Ոմանք ասացին, որ դասախոսների տրամադրած նյութերը ժամանակակից են, եւ իրենց էլ ստիպում են արդի նյութեր օգտագործել, մյուսները նշեցին, որ իրենց դասախոսները պատրաստակամ չեն որեւէ փնտրտուք անելու եւ իրենց ժամանակակից նյութեր տրամադրելու:
«Չեն ուզում անեն, ալարում են: Նրանք ուղղակի իրենց գործն անում են, աշխատավարձը ստանում են ու գնում են տուն», - ասաց ուսանողներից մեկը:
Ըստ «Տեմպուս» ազգային կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Լարա Կարլովայի, երկխոսության եւ մոտիվացիայի պակաս կա ուսանողների եւ դասախոսների մոտ:
«Մենք չունենք լավ կրթական լիդերներ, մենեջերներ: Նրանք, ովքեր ղեկավարում են կրթական ոլորտը հաճախ չգիտեն նոր միտումների մասին, իսկ նրանք, ովքեր ծանոթ են, չեն ուզում զբաղվել դրանցով», - պնդեց նա: