Ուրուգվայի գոլֆի ակումբում երեկ տեղի ունեցած արարողության ժամանակ այդ երկրի պետական փոստի նախագահ Սոլանժ Մորեյրան ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված նամականիշի կնիքը։
Հանդիսությունը միասնաբար կազմակերպել էին Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, որոնք էլ ելույթներով հանդես եկան միջոցառման ժամանակ։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դեսպան Կարմիրշալյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերին, ամենայն հավանականությամբ, վերջապես տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այցելությունը Հարավային Ամերիկայի երկրներ։
Դեսպան Կարմիրշալյանը ամփոփեց նաեւ Արգենտինայի փոխարտգործնախարարի Հայաստան կատարած այցելության արդյունքները։
«Ինչ վերաբերում է արտգործնախարարության պատվիրակության այցին, ապա այցի շրջանակներում ստորագրվեցին 3 կարեւոր փաստաթղթեր։ Առաջինը՝ սովորական անձնագրերում վիզային ռեժիմի վերացման պայմանագիրը, երկրորդը՝ երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության մասին ծրագիրը՝ խոսքը գնում է 2012-2015 թվականների համագործակցության մասին, եւ երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների միջեւ համագործակցության փաստաթուղթը», - նշեց դեսպանը՝ հավելելով, որ վիզային ռեժիմի վերացման մասին պայմանագիրը վավերացվելուց հետո՝ երկու-երեք ամսին, այն ուժի մեջ կմտնի։ Կարմիրշալյանի խոսքով, այժմ քննարկվում է նաեւ Ուրուգվայի հետ վիզային ռեժիմը վերացնելու խնդիրը։
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հայտարարությանները Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ, որի համաձայն Ուրուգվայը ուսումնասիրում է հարցը` «պետականորեն տեսակետ հայտնելու համար», Վլադիմիր Կարմիրշալյանը նշեց․ - «Մենք ուշի ուշով հետեւում ենք բոլոր քաղաքական գործիչների, դիվանագետների, մարդու իրավունքների պաշտպանների հայտարարություններին Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման մասին եւ ողջունում ենք դրանք, ինչպես ողջունեցինք պարոն Լուիս Ալմագրոյի հայտարարությունը։ Բայց մի բան է անձնական հայտարարություն՝ ինչքան էլ որ հարգարժան քաղաքական գործչի կամ դիվանագետի շուրթերից հնչած լինի, մյուս բան է պետության պաշտոնական դիրքորոշումը։ Այ, երբ որ Ուրուգվայը կհնչեցնի իր պաշտոնական դիրքորոշումը այդ խնդրի կապակցությամբ, բնականաբար մեր արտաքին գործերի նախարարությունը իր տեսակետը կհայտնի»։