«Հայտարարվել էր տարածաշրջանային մագիստրոսական նոր ծրագրի հիմնման մրցույթ, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր համագործակցել տարածաշրջանի համալսարանների հետ: Կապեր հաստատելուց եւ ծրագիրը ներկայացնելուց հետո` հայտը բավարարվել է նախորդ տարի», - պատմում է «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Ծրագրին կարող են դիմել բակալավրի դիպլոմ ունեցող ԵՊՀ շրջանավարտները: Ընդունելությունը սկսվել է 2011 թվականի մայիսի 10-ից: Դիմել են 100-ից ավելի ուսանողներ, բայց ընտրվել են 22-ը:
22 ուսանողներից 11-ը Հայաստանից են, մյուսները Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի բուհերից: Ուսանողները տարբեր կերպ են իմացել ծրագրի մասին:
Սոս Ավետիսյանը կարեւորում է տարածաշրջանային ծրագրերի դերը եւ համոզված է, որ այն թարմություն է մտցնելու կրթական ոլորտում:
«Նույն տարածաշրջանում գտնվող երկրները հիմնականում նույն խնդիրներն են ունենում, եւ միմյանց հետ շփումը նոր արդյունքներ կտա», - կարծում է նա:
«Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Բյուջեն կազմում է 1 միլիոն 276 հազար եվրո: Ուսուցման տեւողությունը 2 տարի է, որից 1 տարին ուսանողները սովորելու են Հայաստանում, 1 կիսամյակը` գործընկեր բուհերից մեկում, իսկ վերջին կիսամյակի ընթացքում աշխատելու են մագիստրոսական թեզի վրա:
Այս մագիստրոսական ծրագիրը հումանիտար ոլորտի մասնագետների համար է: Ուսուցման 80 տոկոսը անցկացվելու է անգլերեն, 20 տոկոսը` ռուսերեն լեզվով: Ուսանողները ստանալու են նաեւ կրթաթոշակ:
«Ինձ համար այս ծրագիրը շատ կարեւոր է: Ծրագրի մասին իմացել եմ իմ համալսարանում` այն ֆակուլտետից, որտեղ սովորում էի, դեկանի միջոցով: Ես շատ ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ, եւ կարծում եմ, որ այս ծրագիրը կօգնի ինձ զարգանալ մոտ ապագայում: Ծրագրեր կան, բայց հիմա ինչ-որ եզրակացություններ անել չեմ կարող, քանի որ ծրագիրը նոր է սկսել: Երբ որ կավարտեմ, կտեսնենք այն ինչ կտա ինձ: Բայց ես մեծ ակնկալիքներ ունեմ ծրագրից, եւ կարծում եմ, իմ կոլեգաները` նույնպես», - ասաց մոլդովացի ուսանող Կոռնիելը: