Bookcrossing շարժման հիմքում դրված է պարզ միտք. գնե՞լ ես գիրքը, կարդացի՞ր ու հավանեցի՞ր, ուրեմն մյուսներին էլ հնարավորություն տուր` կարդալու քո ձեռք բերած օրինակը:
Շարժումը առաջարկում է ձեր արդեն ընթերցած գրքի վրա փակցնել վազող գրքի տարբերանշանը, կարճ գրություն, որպեսզի նոր ընթերցողն էլ իմանա` գիրքը կարդալուց հետո պետք է գիրքը թողնել որեւէ սրճարանում կամ բարում` այդպիսով վերադարձնելով գիրքը շրջապտույտի մեջ:
Bookcrossing շարժումը մուտք է գործել տասնյակ երկրներ` Բրազիլիայից մինչեւ Սինգապուր: Book ամսագիրը շարժումը բնութագրում է որպես «գլոբալ սոցիոլագիական անհավանական փորձ», The New York Times-ը շարժման մասին գրում է. «Եթե սիրում ես գրքերդ, բա'ց թող, որ գնան»:
Երեւանի բժշկական համալսարանի երկու ուսանողներ` Արման Ղազարյանը եւ Ինեսսա Սաղեյանը, այս տարվա մարտին սկսել են շարժումը Հայաստանում: Առաջին շրջող գրքերը, որ հայտնվեցին պտույտում, Արմանի ու Ինեսսայի անձնական գրադարաններից էին:
Բոլոր երկրներում շարժմանը մասնակցելու համար կարեւոր է պտույտի մեջ դրված գիրքը գրանցել հատուկ կայքում, որից հետո այդ գրքի հետագա ընթերցողները կարող են գրառումներ կատարել, օնլայն քննարկումներ անցկացնել, եւ այլն: Bookcrossing-ի հայաստանյան կայքը պատրաստման փուլում է, առայժմ ընթերցողները գրքերը գրանցում են facebook սոցիալական կայքի BookCrossingArmenia էջում:
Հայաստանում արդեն պտտվում է մոտ 150 գիրք` չնայած ստույգ թիվը շարժման նախաձեռնողները չգիտեն:
«Կան ընթերցողներ, ովքեր չեն գրանցում գիրքը կայքում, ինչը հաշիվը պահելու միակ եղանակն է, թե գրքապտույտում քանի գիրք կա այս պահին», - «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում ասաց Արմանը:
«Հիմնականում տարածվում է գեղարվեստական գրականություն, երեւի մի քիչ տարօրինակ կլինի, եթե ասենք մեկը տարածի ֆիզիկայի բուհական դասագիրք», - ասաց Իննեսան:
Երեւանում ընթերցողները գրքերը կարդալուց հետո հիմնականում թողնում են քաղաքի մի քանի սրճարաններում, որտեղ BookCrossing-ը ունի իր դարակները:
«Մարդիկ, որոնք իրենց գրքերն են ցանկանում մտցնել պտույտ, գրքի վրա փակցնելու հատուկ պիտակները ձեռք են բերում այդ սրճարաններում», - փոխանցեց Արման Ղազարյանը:
Հայաստանյան Bookcrossing-ի նախաձեռնողները նշում են, որ գրքերը հիմնականում չեն անհետանում եւ դրանց քանակը գնալով աճում է: Մարդիկ, ովքեր վերցնում են շրջող գիրքը, նաեւ վերադարձնում են այն պտույտ: «Վերցնում են գիրքը ու սկսում կարդալ, որովհետեւ գրքից բացի նրանց դուր է գալիս գրքապտույտի գաղափարը», - նշեց Ինեսսան:
Bookcrossing շարժումը Ինեսսան եւ Արմանը կարեւոր են համարում են նաեւ այն առումով, որ շրջող գրքերը իսկական` թղթի վրա տպված գրքեր են, ոչ էլեկտրոնային տարբերակներ: Եվ շարժումը կարողանում է դրդել մարդկանց բաժանվել ամենասիրելի գրքերից, իսկ նոր ընթերցողին հնարավորություն է տալիս ընթերցել գրքի ավանդական տարբերակը` առանց գումար ծախսելու ու վնաս հասցնելու անտառներին, քանի որ այսպես նույն գիրքը ծառայում է տասնյակ մարդկանց: