Անցյալ տարի փառատոնին Հայաստանից մասնակցել է «Ակունք» համույթը: Այս տարի Դերսիմի հայերի միության նախագահի հրավերով փառատոնի բացման եւ փակման պատիվը Մրո Սարգսյանի անվան «Մարաթուկ» ազգագրական պարի-երգի համույթինն էր:
«Խումբն արդեն 30 տարի ուխտ ուներ, գնալ Էրգիր, հասնել էրգիր: Այսքան տարի երգում ու պարում ենք եւ ուզում ենք հենց էրգրում երգենք: Ու մեր ուխտագնածությունը կարծես թե կատարվեց»,- նշում է «Մարաթուկի» գեղարվեստական ղեկավար Երվանդ Թորոսյանը:
Փառատոնի շրջանակներում միջոցառումներ էին կազմակերպված Դերսիմի տարբեր քաղաքներում: Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը նշում է, որ փառատոնը առիթ է ընձեռում Դերսիմի հայերի հետ հաղորդակցվելու, իրենց խնդիրների ու ապրելակերպի հետ ծանոթանալու:
Ալվրցյանը շատ ընդհանրություններ էր տեսնում Դերսիմում բնակվող զազաների ու հայերի վարվելաձեւի, նիստ ու կացի, մարդկային փոխհարաբերությունների, մշակույթի մեջ. - «Մեր համույթը բեմում ներկայացնում էր պարը, իսկ ժողովուրդը հատկապես երիտասարդությունը մի շարք էր կազմում ու բեմից դուրս պարում էր նույն պարը»:
Թորոսյանը նշում է, որ առիթ ունեցան այցելելու ու զրուցելու գյուղերում բնակվող մարդկանց հետ. - «Հավատացեք, թաքնված հայեր շատ կան: Գալիս են փաթաթվում են, շոշափում են, իրենց հուզմունքից ու աչքերից հասկանում ես, որ հայ են»:
Երվանդ Թորոսյանը ասաց, որ փառատոնի շրջանակներում այցելեցին Դերսիմ նահանգում գտնվող պատմական հուշարձաններ: Փառատոնից հետո եղան Տիգրանակերտում, Մուշում, Վանում, Կարսում ու Անիում. - «Հայկական բոլոր եկեղեցիներում պատարագ արեցինք, մոմեր վառեցինք, արգելքների չհանդիպեցինք: Միայն մի ուխտ մնաց, որը գուցե մի օր կիրականացնենք. Մարաթուկ սարի լանջին մեր սասնա յարխուշտան պարել»:
«Սա մեզ համար եւս մեծ ճանաչողություն է: Ճանաչել մեր պատմական հայրենքիը, մեր մշակութային ժառանգությունը, որը, ցավոք, այսօր մեծամասամբ ավերված է: Մենք ժողովրդի երկու հատվածներ ենք, եւ մեր հոգեւոր կամուրջը առաջին հերթին կարծում եմ պետք է լինի մշակութային ճանապարհով: Իսկ նման փառատոնները` ազգային փոքրամասնությունների կամ ազգային առանձին խմբավորումների, գալիս են մեկ անգամ եւս ապացուցելու ու պահպանելու իրենց ազգային ու մշակութային ինքնությունը», - նշում է Հայկազուն Ալվրցյանը: