Առնո Բաբաջանյանի «Քո հետքերը» երգով է 23-ամյա Էրիկը արժանացել ժյուրիի եւ հանդիսատեսի համակրանքին:
Ռուսաստանի ներկայացուցչի` Անդրեյ Grizz-Lee-ի հետ Էրիկը կիսել է 5-6-րդ տեղերն ու հավաքել 335 միավոր:
Նախորդ տարի, հիշեցնենք, այս մրցույթում հաղթող էր ճանաչվել Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Ժյուրիի եւ հանդիսատեսի համակրանքին Էրիկն արժանացել է SMS քվեարկության ամենաշատ միավորների արդյունքում: Մասնակցության վկայականն ու «Ադամանդե ալիք» մրցանակն արդեն կարեւոր նշանակություն ունեն երգչի համար: Ռուսական կողմից մի շարք առաջարկներ էրիկն արդեն ստացել է:
«Նույն այս մրցույթի մանկական համերգին որպես հյուր կներկայանամ: Ռուսական մի շարք հաղորդումներից արդեն հրավիրել են աշնանը եւ այլն», - «Մաքս Լիբերթի»-ի հետ զրույցում ասաց Էրիկը:
Էրիկի ելույթից ոգեւորված` մրցույթի մասնակիցները նրան հուշել են, որ իր տեղը Ռուսաստանի Դաշնությունն է: Էրիկն արդեն գրեթե որոշել է, որ իր գործունեությունը կծավալի Հայաստանից դուրս:
Երգիչը չի ցանկանում 6/8 երգել, բայց գիտի, որ Հայաստանում երաժշտության այդ ոճն ամենամեծ պահանջարկն ունի:
«Իմ երգացանկում 6/8 չկա: Կան կոմերցիոն երգեր, եթե ապրում ես այստեղ, ստիպված պետք է անես: Իսկ ես ապրում եմ այստեղ ու ստիպված արել եմ: Որպեսզի ստիպված չանեմ, պետք է ապրեմ ուրիշ տեղ, բայց ամեն ինչ անեմ Հայաստանի համար: Այստեղ մնալով ես չեմ կարողանա դա փոխել: Ես ուզւոմ եմ ինքս իմ մեջ փոխել եւ փորձում եմ այդ ամենն անել այստեղից դուրս», - ասաց Էրիկը` շարունակելով. - «Ես մի բան եմ հասկացել` կոնկրետ մեր երկրում, եթե էստրադային լավ երաժշտություն ներկայացնես` կան գնահատողներ, բայց դրանք շատ քիչ են: Դրանցից միայն 10%-ը կարող են գալ քո համերգին, իսկ այդ 10%-ը կլինի 300-400 հոգի: Դրա համար ավելի լավ է գնալ Ռուսաստանում անել այն, ինչ դու անում ես` չդավաճանես քեզ եւ 6/8 չերգես: Ուղղակի հնարավոր չէ այսօր Հայաստնում երգել ճիշտ երգեր ու գոյատեւել», - անկեղծացավ Էրիկը:
Հիշեցնենք, որ «Նոր ալիք 2011» երիտասարդ կատարողների մրցույթում այս տարի հաղթող է ճանաչվել ամերիկացի երգիչ Ջեյդեն Ֆելդլերը` արժանանալով 50 հազար դոլար մրցանակի: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են ուկրաինուհի Մաշա Սոբկոն եւ ռուսական «N.A.O.M.I.» խումբը: Ֆիննական Flute of Shame խումբը ստացել է Ալլա Պուգաչովայի հատուկ մրցանակը` «Ալլայի ոսկե աստղը»: