«Միտքը շատ հանկարծակի եկավ. ուզում էի նկարներս տպել ապակու վրա, նկարում եմ մինչեւ վերջին գծիկը, հետո տպում ապակու վրա: Ապա մտածեցի` ապակիների վրա սլաքներ տեղադրեմ, հետո մտածեցի, որ լավ կլինի` սլաքները աշխատեն», - պատմում է Անին:
Տպարանում նկարը ապակու վրա պատկերելուց հետո Անին դրա վրա ետևից տեղադրում է ժամացույցը: Այսպես ապակիները վերածվեցին տարբեր չափսերի պատի կլոր ժամացույցների` կարճ, երկար, գունավոր, համաչափ ու տձև սլաքներով:
Այս տարվա մարտից սկսեց ստեղծել ժամացույցների հավաքածուն ու անդադար աշխատեց մինչեւ կավարտեր:
«Երբ մի գործ սկսում եմ, չեմ հանգստանում մինչև չավարտեմ», - ասում է Անին:
Բոլոր 19 ժամացույցները կողք կողքի կախվեցին Բյուրոկրատ գրախանութի ցուցասրահում, որտեղ դրանք նաեւ վաճառվում են:
«Բացի ընտանիքի անդամներից ոչ ոք չգիտեր, որ ժամացույցներ են, գալիս ասում էին` «վայ, ես գիտեի նկարներ են»: Մտքերս այնքան արագ փոխվեցին, որ չնկատեցի էլ, որ չեմ ասել ընկերներիս, որ ժամացույցներ եմ սարքում», - պատմում է Անին:
Նրա խոսքով, առօրյայում շատ հասարակ է հագնվում. չի կրում մեծ զարդեր, վառ գույներ ու ստեղծում աչք ծակող արտաքին` չնայած տարիներ առաջ բոլորովին այլ տեսքով էր հայտնվում փողոցում, քանի որ իր ողջ ստեղծագործական էներգիան ներդնում էր սեփական արտաքինը կերտելու գործում: Այժմ ստեղծագործելու դաշտը շատ է լայնացել. նա կարում է հագուստ, նկարում կտորների, կտավների ու ապակիների վրա, պատրաստում է պայուսակներ, աքսեսուարներ ու վերջերս` նաև ժամացույցներ:
Երիտասարդ նկարչուհին առաջին անգամ է ներկայացրել իր պատրաստած հավաքածուն հանրությանը, քանի որ, ինչպես ինքն է ասում` միշտ թերագնահատում է իր աշխատանքները ու դրանք թաքցնում է տանը, որտեղ իր ննջարան-արհեստանոցը նաեւ իր պատրաստած պայուսակների ու հագուստի պահոցն է:
Այս անգամ հաղթահարել է բարդույթը: Արդյունքը նրան գոհացնում է. ցուցահանդեսի ընթացքում վաճառել է ժամացույցների մեծ մասը: