Մատչելիության հղումներ

Հյուրանոցային, ռեստորանային եւ տուրիստական բիզնեսի կառավարման դպրոց Հայաստանում


Կառուցվող հյուրանոցային համալիր Երեւանում:
Կառուցվող հյուրանոցային համալիր Երեւանում:

«Հայաստանում տուրիզմի ոլորտում աշխատող մարդկանց 95 տոկոսը չունի մասնագիտական կրթություն», - նշում է Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը:

Այս խնդիրը լուծելու եւ Հայաստանում տուրիզմը զարգացնելու նպատակով 2010 թվականի դեկտեմբերին Լիոնում ստորագրվել է հայ-ֆրանսիական համաձայնագիր, որի իրագործման շրջանակներում տուրիզմի ինստիտուտի շենքում այս տարվա սեպտեմբերին բացվելու է «Վատել» հյուրանոցային, ռեստորանային, տուրիստական բիզնեսի կառավարման դպրոցը:

Ռոբերտ Մինասյանը նշում է, որ դպրոցը պատրաստ է ընդունել ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, բայց մասնագիտական բարձր որակավորում ապահովելու նպատակով ընդունվողների թիվը չի գերազանցելու 15-ը: Ուսուցման հիմնական լեզուները լինելու են անգլերենն ու ֆրանսերենը, ուսման տեւողությունը 4 տարի:

Մինասյանը նշում է, որ «Վատել»-ը աշխարհում լավագույն հյուրանոցային, ռեստորանային եւ տուրիստական բիզնեսի կառավարման դպրոցն է: Այն կոչվում է Լյուդովիկ 14-ի խոհարար Վատելի անունով: Գործում է աշխարհի 25 երկրներում, իսկ 26-րդը կբացվի Հայաստանում: Դասախոսական կազմը` տուրիզմի ինստիտուտի դասախոսներ ու հյուրանոցային ոլորտի լավագույն մասնագետներ, եւս մեկնելու է Ֆրանսիա վերապատրաստման:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով, Հայաստանն իսկապես ունի միջազգային չափանիշներին ու շուկայի պայմաններին համապատասխանող ոլորտի կադրերի կարիք:

Իսկ Մինասյանը վստահ է. - «Ցանկացած տուրիզմի զարգացած երկրում 30-40 տոկոս եկամուտը գալիս է տուրիզմից, հետեւաբար մենք շատ լուրջ պետք է զարգացնենք ներքին տուրիզմը: Մենք այսօր Աջարիայի, Թուրքիայի համար ստեղծում ենք աշխատատեղեր, փող ենք տեղափոխում այնտեղ, իրենց կյանքը դարձնում ենք բարեկեցիկ: Ուրեմն մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել: Պետք են մասնագիտացված տուրիստական կազմակերպություններ, կրթություն ստացած մասնագետներ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG