Ճամբարը տեւելու է 4-ական օր՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն ջոկերից յուրաքանչյուրի համար: Այս օրերին երիտասարդները ունենում են նաեւ հանդիպումներ եւ զրույցներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Բազե» վրանային ճամբարը այս տարի առաջին անգամ է անցկացվում: «Բազե» ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը նշեց, որ ճամբարի հիմնման պատճառներից գլխավորն այն է, որ մեծ թվով երիտասարդներ են ցանկություն հայտնել մասնակցել «Բազե»-ին:
«Միջոցառումները անցնում են ազգագրականի մեջ: Մենք ունենք մասնագետներ, ովքեր սովորեցնելու են հայկական հին ծեսեր, խաղեր ու պարեր. նպատակ ենք դրել մեր առջեւ, որ երիտասարդները գոնե երկու պար սովորած գնան: Մեր հիմնական նպատակն է տեսնել երիտասարդների, որոնք ազգայինի մեջ բոցավառվում են», - ասաց Մերթարջյանը:
Հունիսի 22-31-ը «Բազե» ճամբարը լինելու է Բյուրականում, իսկ օգոստոսի 20-24-ը կայանալու է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը` Ծաղկաձորում: Կազմվել են ջոկատներ Երեւանի 12 համայնքների եւ երկրի 10 մարզերի երիտասարդներից:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց. - «Ավելի շատ մարզերի երիտասարդներն են ներգրավված: Այդ [մարզերի երիտասարդների ոչ մեծ ներգրավվածությունը] համարում ենք անցյալ տարիների մեր բացը, որովհետեւ մարզերում երիտասարդության համար ավելի քիչ են կազմակերպվում միջոցառումներ»:
Կազմակերպիչների խոսքերով` ամեն ինչ արվում է երիտասարդությանը համախմբելու, հայրենասիրությամբ լցնելու, ինչպես նաեւ խաղային եւ սպորտային միջոցառումները պահպանելու ուղղությամբ:
Բազեականների առաջին օրը հագեցած է անցել. նրանք իրենք են ամրացրել իրենց վրանները, իրենք են հավաքել խարույկի փայտը: Երիտասարդները ներգրավվում են նաեւ կազմակերպչական այլ աշխատանքներում: