Դաջվածքի վարպետներ Լիդիան եւ Գագիկը, ովքեր ամուսիններ են, «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում փաստում են, որ հայ կանայք եւս սկսել են դաջվածքներ անել իրենց մարմնին:
Ամուսինները արդեն 8 տարի աշխատում են միասին: Հանդիպել են 2004 թվականին Դրամատիկական թատրոնում: Գագիկը խաղում էր «Մակբեթ» ներկայացման մեջ, իսկ Լիդիան սովորական հանդիսատես էր: Հանդիպումից հետո միասին ընդունվեցին Թատերական ինստիտուտի նկարչական բաժինն ու մինչ օրս աշխատում են միասին: Երկուսն էլ տատու նկարիչներ են: Վստահ են` այսօր տատու նախընտրում են շատերը, իսկ կանայք փոքր թիվ չեն կազմում: Գագիկի խոսքով` եթե տատուն կանացի է, նուրբ, համապատասխան կրողի կառուցվածքին, այն երբեք գռեհիկ չի դիտվում ու քննադատությունների չի արժանանում:
«Նախկինում եթե կնոջ վրա տատու էին տեսնում մտածում էին, որ նստած ա եղել, իսկ հիմա հասկացել են, որ տատուն վատ բան չի, տատուն գեղեցկության համար ա», - ասում է Գագիկը:
Քրիստինան ամուսնացած է, տնային տնտեսուհի է: Հաճախ լինում է գեղեցկության սրահում, հետեւում նորաձեւության տենդենցներին ու փնտրում նորաձեւության մեջ ամենանորը:
«Ամուսնուս հետ նստած զրուցում էինք եւ հանկարծ հարցրեց` կցանկանայի տատու անել, ես էլ միանգամից համաձայնեցի: Դա իմ վաղեմի երազանքն էր, ուղղակի վախենում էի խոսակցություներից, թե դա մեր հայկական մենթալիտետին դեմ ա եւ այլն», «Մաքսլիբերթի»-ին պատմում է Քրիստինան:
Երիտասարդ կինը նշում է, որ տատուն իր համար վարսերը հարդարելու, եղունգները խնամելու եւ նոր հագուստ գնելու նման մի բան է, նորություն` որն իր համար շատ գեղեցիկ է: Նրա առաջին դաջվածքը մեջքին է, բայց այսքանով չի սահմանափակվելու: Երկրորդ դաջվածքն անում է ոտքին, իսկ երրորդի մասին դեռ մտածում է:
Կանանց շրջանում դաջվածք անողների ստույգ տարիքի մասին Գագիկը դժվարացավ խոսել, բայց նշեց. - «Տատու անում ենք 18 տարին լրացած բոլոր հաճախորդներին, եթե ստույգ գիտեն ինչ են ուզում եւ պատրաստ են այդ դաջվածքն ամբողջ կյանքում կրել»:
«Օրինակ, երեկ 72 ամյա տատիկի վրա տատու եմ արել: Գրվածք էր, հեղինակը հենց ինքն էր: Բառակապակցությունն արտահայտում էր միտք, որին հասել էր տատիկը իր ապրած տարիների ընթացքում»,- ասաց Գագրիկը:
Լիդիան հավելում է, որ աղջիկներից շատերը նախընտրում են մուլտերի հերոսներ դաջել, հատկապես` դդխկիկ (չեբուռաշկա), ծոծրակին գրում են «համբուրիր ինձ», ուսին զատիկ են դաջում սեքս անելուց եւ այլն:
Գագիկը նշում է, որ այսօր դաջվածք անում են ժամանակակից սարքավորումներով, ներկերը ժամանակի ընթացքում չեն խամրում:
Բժիշկ-կոսմետոլոգ Կարինե Թումանյանը խորհուրդ է տալիս. դաջվածք անելուց ճիշտ սրահ եւ գրագետ մասնագետի ընտրել:
«Պահանջեք, որ ձեր աչքի առաջ նոր ասեղ դնեն, որովհետեւ ասեղի միջոցով հնարավոր է փոխանցվեն մի շարք հիվանդություններ, ընդհուպ մինչեւ հեպատիտ C, ՄԻԱՀ եւ այլն: Իրավունք ունեք պահանջելու նաեւ սերտեֆիկատ, հասկանալու համար տվյալ մասնագետն իրավունք ունի դաջվածք անելու, թե` ոչ: Կարեւոր է նաեւ հոգեբանական պատրաստվածություն ունենալ, որովհետեւ դաջվածք մաքրելը բարդ խնդիր է, ընդհուպ մինչեւ վիրահատություն», - ասում է բժիշկ-կոսմետոլոգը: