Այսօր կարելի է հանդիպել շատ նոր խմբերի, որոնք կազմավորվում են ընկերական շրջապատում:
«Մեր խումբը կես տարի է գործում է: Մինչեւ հիմա մենակ համերգներ էինք կազմակերպել, բայց որոշեցինք, որ լուրջ պետք է զբաղվենք. արդեն 4 երգից բաղկացած ալբոմ ենք թողարկել», - «Մաքս Լիբերթի»-ին ասաց Worm Rain խմբի վոկալիստ եւ կիթառահար Սուրենը:
«Եթե ուզում ես նվագել, այդ երաժշտության միջոցով ինչ-որ բան արտահայտել, պետք է տիրապետես տվյալ գործիքին: Ընդհանուր երաժշտությունից գաղափար ունենաս. չես կարող լսել Metallica ու դրանից հետո դառնալ ռոք երաժիշտ», - ասաց Dogma խմբի բաս կիթառահար Վարդանը:
Worm Rain-ը գործունեության մի քանի ամիսների ընթացքում արդեն հասցրել է դժվարությունների հանդիպել. - «Դժվարություններից մեկն այն է, որ մրցակցությունը խմբերի մեջ առողջ չէ. լավություն անելու հասկացողությունը մեռած է մի տեսակ»:
Ոչ առողջ մրցակցությանն ու միմյանց խանգարելու խնդրին անդրադառնալով` Վարդանը նշեց, որ տաղանդավոր երիտասարդների հանդիպելիս հենց իրենք են առաջարկում իրենց օգնությունը:
«Ո՞վ է ում խանգարում: Եթե կա մի խումբ, որին խանգարել է մյուս խումը, այդ հարցը կարելի է քննարկել: Եթե դա ասում են` նկատի ունենալով, որ մենք պարտավոր ենք ինչ-որ մեկի համար ինչ-որ բան անել, դա արդեն չգիտեմ ինչ ասեմ…»:
4 Elements ռոք խումբը հիմնվել է 1 տարի առաջ, բայց ինչպես բոլոր ռոք խմբերը, սա էլ խմբի անդամների կազմում փոփոխություններ ունեցել է: Մի քանի օր է, որ խումբը հանդիսատեսին նոր կազմով են ներկայանում է ինչպես 4 Elements-ը, այնպես էլ In Coma խումբը, որը բեմում է 2 տարի: Իրենց հանդիպած խնդիրներից առանձնացրեցին հնչյունային օպերատորների ոչ պրոֆեսիոնալիզմը. - «Չեն կարողանում ձայնը դնեն. ապարատուրա չկա, մասնագետ չկա: Ռոք խմբի ձայնը դնելը շատ բարդ է…»
«Մարդիկ լավ չեն պատկերaցնում ձայնը` դրա կառուցվածքը ինչպես պետք է լինի. Դա մի ամբողջականություն է: Կան շատ արտասահմանյան ֆորումներ, որտեղից կարելի է սովորել», - նշեց Վարդանը:
Վարդանը նվագել սկսել է մանդոլինայից, հետո խնդրել է ծնողներին կիթառ գնել:
«Հիմա խմբերի համար ավելի հեշտ է. դաշտն ազատ է ստեղծագործելու համար, եւ կան շատ տաղանդավոր երիտասարդներ: Պարզատես նրանց ամբիցիաները մի փոքր ավելի շուտ են ի հայտ գալիս` մինչեւ ինչ-որ գործ անելը: Հետո օրիգինալի պակաս կա... Երաժշտություն ստեղծելու համար խմբի անդամներից առնվազն մեկը պետք է տաղանդ ունենա, որովհետեւ Աստծուց է տրված, թե դու ինչ կարող ես ստեղծել: Աշխարհում շատ լավ երաժիշտներ կան, որոնք կարողանում են յուրաքանչյուր խմբի կատարում նվագել, բայց չեն կարողանում ստեղծել իրենցը»: