Մատչելիության հղումներ

Ամռանն աշխատանք փնտրող երիտասարդների թիվն ավելանում է


«Աշխատանք փնտրողների թիվը հունիս-հուլիս ամիսներին աճել է: Եթե առաջին եռամսյակում մենք ունեցել ենք 15 հազար առաջին անգամ աշխատանք փնտրողներ, երկրորդ եռամսյակում ունենք 26 հազար մարդ», - ասում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատաշուկայի վերլուծության եւ կանխատեսման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը:

Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 5 հազար 641 մարդ` ներառյալ երիտասարդները: Բժիշկների մեծ պահանջարկ կա հատկապես մարզերում, սակայն աշխատանք փնտրողների թվում նրանք այդքան էլ շատ չեն: Երիտասարդներն էլ այժմ հիմնականում աշխատում են սպասարկման ոլորտում:

Աշխատանքային գործակալության աշխատակից Լիանա Սարգսյանը նշում է, որ գործակալությունում շատ կան ծրագրավորողների, իրավաբանների եւ ֆինանսիստների թափուր աշխատատեղեր: Գործակալություն կարող է դիմել յուրաքանչյուր անձ՝ առանց տարիքային կամ սեռային սահմանափակման, դիմում են նաեւ ուսանողներ, հատկապես ամռանը:

«Երիտասարդները մանավանդ բացօթյա սրճարաններում ամաչում էին աշխատել, իսկ հիմա սովորական է դարձել, դա ընդունվում է, եւ երիտասարդները չեն կոմպլեքսավորվում», - ասում է Անահիտ Փարսադանյանը:

«Գերմանիայում սովորական է, որ երիտասարդներն աշխատեն որպես մատուցող ռեստորանում կամ նման մի աշխատանք անեն», - ասում է Մայքլը Գերմանիայից:

«Իմ շատ համակուրսեցիներ աշխատում են խանութներում որպես վաճառողներ, պահոցներում, այդքան էլ իրենց մասնագիտությամբ չեն աշխատում: Հիմնականում ուսանողները բոլորը փնտրում են ամառային աշխատանք, որովհետեւ հիմնական աշխատողները գնում են արձակուրդ, եւ ուսանողները գնում են աշխատելու: Մենք նույնիսկ հատուկ առաջարկ ունենք` ամառային աշխատանք», - ասում է Մարտան Ֆինլանդիայից:


please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG