Մատչելիության հղումներ

Սարդարապատում կայացավ տոլմայի փառատոնը


Դերասան Ռաֆայել Քոթանջյանը Սարդարապատում կայացած տոլմայի փառատոնում, 14 հուլիս, 2011
Դերասան Ռաֆայել Քոթանջյանը Սարդարապատում կայացած տոլմայի փառատոնում, 14 հուլիս, 2011
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հինգշաբթի օրը Սարդարապատում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց տոլմայի փառատոն:

Փառատոնին մասնակից տաղավարներից յուրաքանչյուրը հյուրասիրում էր ներկաներին: Հյուրերին ներկայացվնում էր նաեւ առաջարկվող տեսականու առանձնահատկությունները, օրինակ, կտրտած մսով, հավի կրծքմասով, պասուց, եզանլեզվի տերեւով եւ այլ տոլմաներ:

Կային տաղավարներ, որտեղ տրամադրում էր նաեւ տոլմայի բաղադրատոմսը:

«Արտամետի տոլմա է: Պարունակում է սունկ, հավի միս, բլղուր, սոխ, սխտոր, կանաչի եւ սերկեւիլ», - ասում է տաղավարներից մեկի պատասխանատուն:

Տոլմայի փառատոնի ընթացքում հանդիպեցին ոչ միայն առանձնահատուկ համ ունեցող տեսակներ, այլեւ արտաքին դիզայնով տարբերվող տոլմաներ, որոնցից էր դդմի ծաղկի մեջ պատրաստված տոլման, որը պատրաստում են Լոռու մարզում:

Տաղավարներից յուարքանչյուրը տեղյակ էր տոլմայի ծագմանը եւ պատմությանը: Ամեն բան արվել էր, որ ներկայացվող տեսականին հնարավորինս մոտ լինի տոլմայի ավանդական պատրաստման եղանակին: Բացի մսային բաղադրությամբ տոլմաներց, ներկայացված էր նաեւ պասի շրջանին հատուկ տեսականի:

Փառատոնին ներկա էր նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով փառատոնը ընտանեկան ավանդույթները պահպանելու առիթ է համարում:

«Ւնձ ճանապարհին հարցրեցին, թե քանի՞ տեսակի տոլմա եմ համտեսել, ես պատասխանեցի, որ չեմ կարող ասել, բայց կարծում եմ ինչ էլ որ հավեսով, հոգով պատրաստվի անպայման պետք է ուտել», - ասաց նախարարը:

Դերասան Ռաֆայել Քոթանջյանը նշեց, որ փառատոնը պետք է մարդկանց համար նոր շփումների ու ծանոթությունների խթան հանդիսանա:

«Այս գեղեցիկ ավանդույթը ոչ թե մարդկանց փորը լցնելու համար է, այլ իրար հետ շփվելու, իրար գեղեցիկ խոսքեր ասելու, ջան ասել ջան լսելու համար է», - ասաց դերասանը:

«Ոսկե ծիրանի» շրջանակներում Կոպենհագենից Հայաստան ժամանած հյուրերից մեկը իր կարծիքը արտահայտեց հայկական տոլմայի վերաբերյալ. - «Սա գերազանց ուտեստ է, շատ համեղ է: Փորձել եմ սրա նման մի կերակուր, բայց ոչ կոնկրետ այսպիսի: Սա ամենալավն է, որ երբեւէ փորձել եմ: Ես չեմ կարող ասել` սա ինչի է նման. սա տարբեր է շատ: Ես կուզենայի, որ հայկական ռեստորան ունենանք Դենմարկում»:

Ներկաները ըստ ճաշակի տարբեր կերպ գնահատեցին տարբեր տաղավարների տոլմաները, իսկ ժյուրին համտեսից հետո որոշեց «Լավագույն համ», «Լավագույն տեսք» եւ «Լավագույն մնահաղացում» անվանակարգերում հաղթողներին: Մրցույթի հաղթող ճանաչվեց Աֆրիկյանների պանդոկը, որը բացի պատվոգրից ու մեդալից ստացավ ուրարտական տեսք ուենցող կավե գավաթ:
please wait

No media source currently available

0:00 0:06:06 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG