People in Need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի համակարգող Տաթեւիկ Բեժանյանի խոսքով` Հայաստանում բացահայտվել է երեխաների թրաֆիքինգի հինգ դեպք:
Հայաստանում երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի ու կանխարգելման համար 2009 թվականի մայիսի 17-ից «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվել է հետազոտություն` «Երեխաների թրաֆիքինգը եւ շահագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Հինգշաբթի օրը ներկայացվեցին ծրագրի արդյունքները:
Ծրագրի թիրախային խմբերը երեքն են` քաղաքային եւ գյուղական հանրակրթական դպրոցների երեխաներ, սոցիալական ու դաստիարակչական նշանակության 5 տարբեր տիպի հաստատություններում գտնվող 5-18 տարեկան երեխաները եւ երրորդ թիրախային խումբը ընդհանուր բնակչությունն է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշում է, որ այն հաստատությունները, որտեղ գտնվում են ռիսկի խմբի երեխաները, նախարարության ենթակայության տակ են:
Տաթեւիկ Բեժանյանի խոսքով` հետազոտություն իրականացվել է 1200 տնային տնտեսություններում եւ 800 երեխաների շրջանում: Վերջիններիս հանրակրթական եւ հատուկ տիպի դպրոցների աշակերտներն են, գիշերային եւ ցերեկային խնամքի կենտրոնների սաներն ու մանկատների երեխաները: Հետազոտությունների արդյուքները ցույց են տվել, որ հասարակության միյան 1.8 տոկոսն է այս մասին լսել:
Դաշտն ուսումնասիրելուց հետո հաջորդ կարևոր քայլը եղավ իրազեկումը` տեղեկացնել հանրությանը, երեխաներին, թե ինչ է թրաֆիքինգն ու ինչպես խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց: Իրազեկումը կատարվել է ոչ միայն երեխաների, այլեւ ուսուցիչների ու ծնողների շրջանում:
Ուսուցում իրականացվել է հանրապետության 350-ից ավելի դպրոցներում, վերապատրաստվել են 9-11-րդ դասարանի դասղեկները, ովքեր հետագայում ուսումնական տարվա ընթացքում 8 դասաժամ տրամադրել են թրաֆիքինգի թեմային:
Ծրագրի ավարտին վերջնական արդյունքներն ափոփելու համար նույն հաստատություններում մոնիթորինգ է անցկացվել. այն ուուսուցիչներն ովքեր վերապատրաստվել էին եւ իրենց գիտելիքները փոխանցել երեխաներին, պետք է ներկայացնեին աշակերտների շարադրությունները թեմայի վերաբերյալ:
«Գրեթե անիրազեկ աշակերտներից մեկ տարի հետո մենք ստացանք 3000 շարադրություն, մեկը մեկից լավ ու հետաքրքիր բովանդակությամբ: Սա ոգեւորիչ էր, ուրեմն աշխատանքները ճիշտ են կատարված», - ասում է Բեժանյանը:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության առաջին խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը նշում է. - «Ծրագրի հիմանական նպատակն էր կանխարգելել երեխաների թրաֆիքինգը Հայաստանում` իրազեկության բարձրացման, ուսուցման եւ աջակցության միջոցով, ինչպես նաեւ պետական եւ սոցիալական կառույցների հետ համագործակցելով` ամրապնդել երեխաների անվտանգությունը»:
Ծրագրի 27 ամիս է տեւել: Դրա իրականացման համար Եվրամիությունն ու Չեխիայի կառավարությունը տրամադրել են մոտ 450 հազար եվրո, որից մոտ 403 հազարը տրամադրել է Եվրամիությունը: Ծրագիրն իրականացրել են People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը տեղական գործընկերներ «Հույս եւ Օգնություն» հասարակական կազմակերպության եւ Հայ Օգնության Միության հետ համատեղ: