Մատչելիության հղումներ

«4x4 Off road» ակումբի անդամները Արագածի գագաթ կբարձրանան ամենագնացներով


Armenia -- Members of the Club '4.4 off road' at a training, undated.
Armenia -- Members of the Club '4.4 off road' at a training, undated.

Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ մասնագիտությամբ իրավաբան Արտաշես Ստեփանյանը ձեռք բերեց «Ջիպ Վրանգլեր» մակնիշի ավտոմեքենա:

«Մեքենան ու պահեստամասերը թանկ էին, վառելիքի ծախսը շատ, բայց դա իմ երազանքն էր»,- նշում է Արտաշեսը:

Մի օր ռուսական ալիքներից մեկով Արտաշեսը դիտում է off road մրցումներ եւ մտածում Հայաստանում նույնատիպ ակումբ բացելու մասին. - «Մեր Հայաստանի բնակլիմայական պայմաններն ավելի լավն են off road-ի համար, ինչո՞ւ չգտնել համախոհներ եւ չստեղծել ակումբ»:

Արտաշեսն ասում է, Վրանգլերից հասկացող մասնագետներ քիչ կան Հայաստանում ու այդ մեքենաների վարորդները հաճախ հանդիպում են միեւնույն մասնագետի մոտ: Եվ հենց այդ ավտոսպասարկման կետի մասնագետի օգնությամբ համախմբում է իր նախաձեռնությամբ հետաքրքրված մարդկանց եւ 2009 թվականի մարտին միացյալ ուժերով ստեղծում են «4x4 Off road» ակումբը:

Հիմադրումից անցել է 3 տարի եւ այդ ընթացքում տղաները հասցրել են մասնակցել 5 միջազգային մրցումների ու զբաղեցնել մրցանակային տեղեր:

Ակումբի նախագահ Արտաշես Ստեփանյանը նշում է, որ իրենց ակումբը երիտասարդ անդամներ գրեթե չունի. - «Սա թանկ սպորտաձեւ է: Մեքենա կոտրել, վերանորոգել, ամենակարեւորը` ձեռք բերել համապատասխան մեքենա եւ հասցնել այն վիճակի, որ կարողանա մեզ հետ սարեր բարձրանալ: Սա է պատճառը, որ ակումբ գալիս են ավելի կայացած մարդիկ»:

Մասնագիտությամբ տնտեսագետ Արթուր Մրյանը զբաղվում է նաեւ լուսանկարչությամբ եւ հենց լուսանկարչությունը պատճառ հանդիսացավ, որ Արթուրը ձեռք բերի ամենագնաց ավտոմեքենա ու նկարի Հայաստանի այն վայրերը, որ առանց ամենագնացի անհասանելի են: Արթուրը դեռ մրցումների չի մասնակցել: Մի քանի ամիս է, որ դարձել է ակումբի անդամ:

«Կյանքի ձեւ ա, այսինքն սիրում ես բնությունը, սիրում ես դժվարություններ հաղթահարել, սիրում ես վայրի բնությունը», - նշում է Արթուրը:

Արտաշես Ստեփանյանը ասաց, որ հուլիսի 24-ին Երեւանում տեղի է ունենալու միջազգային բաց առաջնություն, որին մասնակցելու են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Պարսկաստանից եւ Թուրքիայից:

«Թուրքիան առաջին անգամ է Հայաստանում մասնակցելու ավտոմրցմանը, մենք ենք հրավիրել, խոստացել են գալ», - հավելեց նա:

Ակումբի անդամները եւս մեկ ծրագիր ունեն. որոշել են Արագածի գագաթ`4090 մետր, մեքենաներով բարձրացնել եւ հույսով են, որ այս տարի կիրականացնեն:

please wait

No media source currently available

0:00 0:06:15 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG