«Սա հերթական բուդկա չի Աջափնյակում, սա մայրաքաղաքի գլխավոր շենքն է», - ասում է «Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնության հեղինակ, երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը կառավարության շենքի բակում կառուցվելիք գմբեթի մասին:
«Մի ճարտարապետը իրավունք չունի քննի, նախագծի, հետո հավաքի 20 հոգի ու լսի 20-ի կարծիքը: 10 հազար ճարտարապետ կա էս երկրում, ու պետք է բոլորին հնարավորություն տալ խոսելու, իսկ այսօր պետական պաշտոնյան նախագծում է ու ինչ-որ ձեւերով փորձում է անցկացնել դա», - հավելում է նա:
Երեւանի քաղաքաշինական խորհրդի անդամ Լեւոն Իգիթյանը վստահ է, որ քաղաքի ներկայիս գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նախագծի հեղինակ լինելու հավակնություն չունի, նա ընդամենը Թամանյանի նախագծի մշակողն է այսօր:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասում է, որ նախագծի իրագործումը կառավարության իմիջի վրա բացասական ազդեցություն է ունենալու, եւ հավելում. - «Այսօր մեր` ճարտարապետներիս մեջ չկա մի մարդ, որ կարողանա համեմատվել Թամանյանի հետ եւ նոր շինարարություն անել հրապարակի մեջ: Դա խեղաթյուրված ամբիցիաներ են, ինչ-որ ամբիցիաներ, որոնք ուզում են, որ իրենց անունը գրվի Թամանայանի անվան կողքին: Բայց անել դա կառավարության հաշվին, ժողովրդի հաշվին, մեր գումարների հաշվին` ինձ համար անհասկանալի է»:
Մտավորականները մտահոգություն ունեն, որ թամանյանական այս նախագիծը եւս կարժանանա Հյուսիսային պողոտայի ու Հանրապետության հրապարակի ճակատագրին:
Լեւոն Իգիթյանը վստահ է, որ այսօրվա Հանրապետության հրապարակը թամանյանական նախագիծը չէ, այն թամանյանական նախագծի խեղաթյուրված տարբերակն է, իսկ գմբեթի կառուցումը դրական քայլ կլինի հրապարակը թամանյանական նախագծին մոտեցնելու համար:
Իգիթյանը դեմ չէ հրաժարվել անգամ Ազգային պատկերասրահի շենքից` հրապարակի թամանյանական տեսքը վերականգնելու համար, սակայն Սարհատ Պետրոսյանը ճիշտ հակառակ կարծիքն ունի. - «Ես որպես քաղաքացի շատ հպարտ եմ, որ մեր Հանրապետության հրապարակի գլխավոր կառույցը, գլխավոր շենքը Պատկերասրահն է, մշակույթն է, պետք չի կառավարության շենքը ճոխացնել եւ դարձնել հրապարակի վրա դոմինանտ»:
Պետրոսյանը դեմ է այսօր գմբեթի կառուցմանը. - «Հիմա տեսնում ենք, թե ինչպես է կատարվում կառացապատումը, եւ բոլորս դժգոհ ենք, Հյուսիսային պողոտան մեր աչքի առաջ է: Թամանյանական գաղափարն այլանդակվել է. փողոցի լայնությունը, շենքերի բարձրությունը, ընդհանուր որակը եւ այլն: Բոլոր օբեկտիվ հիմքերն ասում են, որ նույնիսկ եթե սա լավ գաղափար է, մենք հիմա չպետք է սա իրականացնենք»:
Ճարտարապետների միության դահլիճում կայացած երեքժամյա քննարկումներից հետո ճարտարապետ Լեւոն Վարդանյանի առաջարկին ներկաները կարծես համաձայնեցին. ստեղծել խորհուրդ, ներկայացնել նախագծեր եւ անել քննարկումներ, վերջնական, պատրաստի գծագրեր ունենալուց հետո նոր որոշել՝ ինչ անել: «Շտապել այս դեպքում չի կարելի: Հանրապետության հրապարակը մեկն է եւ էլ չի կրկնվելու», - ասում է Լևոն Վարդանյանը:
Դահլիճում ներկա էր նաեւ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հայրը` ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը, ով
«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե կապ ունի՞ արդյոք նրա որդու հրաժարականը այս ամենի հետ, պատասխանեց. - «Երկուսս էլ լինելով ճարտարապետ` ոչ ամեն ինչ ենք իրար հետ կիսվում, բայց ես համոզված եմ, որ դա է եղել պատճառը»:
Մայիսի 18-ին Միքայել Հասրաթյանը հրաժարական տվեց Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Մամուլում լուրեր էին պտտվում, որ պատճառը, մասնավորապես, Հանրապետության հրապարակում կառավարության շենքի բակում թմբուկի կառուցման հետ կապված նախաձեռնությունն է: