Մատչելիության հղումներ

«Մարդ կա` գիրք է կարդում, մարդ էլ կա` սոցցանցերի ստատուսներ»


Հայաստան -- Գիրք կարդալու կայծամբոխ` flashmob, Երեւանում, արխիվ, 2010թ.
Հայաստան -- Գիրք կարդալու կայծամբոխ` flashmob, Երեւանում, արխիվ, 2010թ.
Ցիցերոնն ասել է` «տունը, որում չկան գրքեր, նման է հոգուց զրկված մարմնի»: Երիտասարդները գիրք կարդում են. այս մասին վկայում են հենց իրենք: Ճիշտ է մի մասը կարդում է մասնագիտական գրքեր, մյուս մասը` գեղարվեստական: Որոշ երիտասարդներ նախընտրում են գրքի թերթային, որոշներն էլ` ինտերնետային տարբերակը:

Լուսինեն, սովորելով հումանիտար ուղղությամբ, հաճախ է ընթերցում գեղարվեստական գրքեր: Նրա կարծիքով ընթերցանությանը հիմա լուրջ չեն վերաբերվում:

«Ոչ բոլորն են կարդում: Հիմանականում ուսանողները կարդում են քննական շրջանում` արտասահմանյան եւ ռուս գրականություն: Հայ գրականության հետ այնքան էլ սեր չկա», - ասում է Լուսինեն:

Գրադարանավար Լիլիթ Մսրյանը համաձայն չէ:

«Կան շատերը, որ ամեն օր պարտադիր հաճախում են գրադարան: Նույնիսկ տեսել եմ դեպք, որ աշխատանքային վերջին րոպեներին վազել է գրադարան` գիրք վերցնելու: Մեծ մասամբ արական սեռի ներկայացուցիչներն են», - պատմեց գրադարանավարը:

Կան երիտասարդներ, ովքեր ժամանակ առ ժամանակ վերընթերցում են իրենց սիրելի գրողների ստեղծագործությունները, որոշներն էլ նախընտրեւմ են կարդալ մասնագիտական գրականություն:

Հայկը, սովորելով ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, շատ է սիրում արտասահմանյան գրականություն, եւ հիմնականում կարդում է գրքերի էլեկտրոնային տարբերակը, որորվհետեւ ստիպված չի լինում գիրքը ձեռք բերելու համար գումար ծախսել:

Թերեւս ամենաանսպասելին` Աննա Չախայանի դիտարկումն էր, թե երիտասարդներ կան, որոնք ծանոթանում են ճանաչված գրողների ստեղծագործություններին կամ մտքերին սոցիալական կայքերում:

«Իմ շրջապատում կան շատ գիրք կարդացողներ, կան նաեւ odnoklassniki.ru-ի ստատուս կարդացողներ. այնտեղ գրքերից շատ մեջբերումներ կան, մարդիկ բավականին բան ես սովորում», - ասում է նա:

Երիտասարդների մի մասը անցել է ընթարցանության ժամանակակից մեթեդներին` նրանք հեշտությամբ կարողանում են ընթերցանությամբ զբաղվել ցանկացած վայրում` բջջային հեռախոսի միջոցով:

please wait

No media source currently available

0:00 0:06:47 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG