Մատչելիության հղումներ

Հայաստանում թմրամոլների թվի շեշտակի աճ է արձանագրվել


2010 թվականին հաշվառվել է թմրադեղերից կախվածություն ունեցող 2751 մարդ, ընդ որում, 2009 թվականին բուժում են ստացել 257, իսկ 2010–ին` ընդամենը 359 մարդ: Այսօր այսպիսի տվյալներ հրապարակեց Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի Հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալենցյանը:

«Թմրամոլները հանցագործներ չեն»


2010-ը թվականին իրավապահները հայտնաբերել են թմրամիջոցներ հետ կապված 1524 հանցագործության դեպք:

ՀՀ ոստիկանության թմրաբիզնեսի և թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանը նշում է, որ քրեական պատասխանատվության են երթարկվել 854 անձ, որոնց 2-ը անչափահաս են, իսկ 21-ը կանայք:

Նրա խոսքով, Քրեական օրենսգիքի 271 հոդվածն ապաքրեականացվել է եւ թմրամոլները ենթարկվում են միայն վարչական պատասխանատվության, ինչը գնդապետ Մնացականյանը համարում է ժամանակավրեպ` ճիշտ համարելով խիստ պատժամիջոցների կիրառումը թե թմրամոլների, թե թմրամիջոց պահողների և ներկրողների համար:

Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի Հայաստանյան ղեկավարը, սակայն, համաձայն չէ եւ գտնում է, որ թմրամոլները հանցագործներ չեն, նրանք հիվանդներ են, որոնք հոգատարության ու խնամքի կարիք ունեն:

Ոստիկանությունը սպառնում է նարկոբարոններին


Հայաստանյան ակումբներում բարձր տրամադրություն ապահովելու համար երիտասարդները երբեմն թմրամիջոցներ են օգտագործում:

Ոստիկանության թմրաբիզնեսի և թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանը զգուշացնում է. - «Նրանք, ովքեր նման կերպ փորձում են թունավորել երիտասարդներին, մեր տեսադաշտից դուրս չեն մնալու, հայտնաբերվելու են ու պատժվելու»:

Նազարեթ Մնացականյանն ասում է, որ մինչեւ անկախացումը Հայաստանում թմրամոլությունը տարածված չի եղել, սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սահմաններն ավելի մատչելի են, եւ նարկոբարոնները, փնտրելով իրենց համար վաճառքի նոր շուկաներ, մուտք են գործում նոր երկրներ` չբացառելով նաեւ Հայաստանը: Այսօր այս խնդիրը գտնվում է ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության և ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալենցյանը նշում է, որ նարկոբարոնների մուտքը Հայաստան բացառելու համար մեծ գործն ունեն անելու մաքսային ծառայությունները:
XS
SM
MD
LG