Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հինգշաբթի օրվա նիստում հայտարարեց, որ նախարարությունները եւ պետական այլ գերատեսչությունները վարկային միջոցները անարդյունավետ են օգտագործում:
Ըստ Սարգսյանի` Վերահսկիչ պալատի ներկայացրած հերթական ստուգումների արդյունքները ցույց են տալիս, որ կառավարության աշխատակազմը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ Էկոնոմիկայի նախարարությունները չարաշահում են Համաշխարհային բանկի վարկային միջոցները, այսինքն հայտարարվող մրցույթների հարցում հանձնաժողովները ցուցաբերում են ֆորմալ մոտեցում եւ բովանդակության համար բացարձակապես պատասխանատվություն չեն կրում:
«Մենք ձեռք ենք բերում սարքավորումներ եւ ծառայություններ` անընդունելի բարձր գներով: Ֆորմալ առումով բոլորը ճիշտ են, ոչ մեկը ոչ մի չարաշահում թույլ չի տալիս, բայց Վերահսկիչ պալատը մի քանի վարժություն է արել, օրինակ ձեռք ենք բերել սարքավորումներ Ստանդարտների ինստիտուտի համար։ Միայն ինտերնետային կայքերից օգտվելով պարզվում է, որ նմանատիպ սարքավորումներ կարելի է ձեռք բերել առնվազն 2 անգամ ավելի էժան», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Նա շեշտեց, որ այսուհետ մոտեցումը պետք է փոխվի, եւ հանձնաժողովները պետք է պատասխանատվություն կրեն նաեւ մրցույթների բովանդակության համար:
«Այդպիսի դեպքեր մեր կյանքում պատահել են: Անցյալ տարի գյուղատնտեսության նախարարության համապատասխան մասնագետները պատժվեցին հենց նույն ֆորմալիզմի համար, երբ մենք ձեռք էինք բերում պատվաստանյութ, եւ մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել մի կազմակերպություն, որը շուկայականից 2-3 անգամ ավելի բարձր գներով էր մեզ առաջարկում մատակարարել այդ դեղորայքը», - հիշեցրեց վարչապետը:
Նրա խոսքով` Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները վկայում են մեկ այլ խնդրի գոյության մասին եւս` վարկային միջոցների հաշվին Հայաստան են հրավիրվում միջազգային փորձագետներ, որոնց գրած հաշվետվությունները, տված խորհուրդները, մշակված օրինագծերը եւ նորմատիվ ակտերը հետագայում կիրառում չեն ստանում:
«Ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է հրաժարվենք վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալը: Մեր նախարարությունները ունեն բավարար ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի ինքնուրույնաբար վերլուծություններ իրականացնեն բոլոր բնագավառներում: Մասնագիտական եզրակացությունների եւ հաշվետվությունների համար վարկային միջոցների ծախսերը մենք ձեզ հետ միասին պետք է բացառենք», - ասաց վարչապետը։
Տիգրան Սարգսյանը նաեւ հանձնարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին ծառայողական քննություն սկսել Վերահսկիչ պալատի բացահայտումների հիման վրա:
Նախարար Արթուր Գրիգորյանի խոսքով, բացահայտումները վերաբերում են նախկին նախարարների օրոք թույլ տված չարաշահումներին:
«2006-2009 թվականների ընթացքում եղել են մի շարք խորհրդատվություններ, մատուցվել են ծառայություններ, որոնք հետագայում չեն կիրառվել, այսինքն` ոչ արդյունավետ ծախսեր են տեղի ունեցել», - նշեց նախարարը:
Գրեթե նույնպիսի պատասխան տվեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: