Այսօր ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության միջեւ ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Հայտարարությունում ասվում է, որ արդեն 3 տարի գործող քաղաքական կոալիցիան լուրջ դեր է ունեցել երկրի կայունությունն ու բնականոն ընթացքն ապահովելու համար, եւ այսօր, փաստորեն, քաղաքական կոալիցիան «վերստին կարեւորում է» հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:
«Քաղաքական կոալիցիան հայտարարում է հետճգնաժամային Հայաստանի առաջընթաց զարգացմանն ու մեր հասարակության բարեկեցության բարձրացմանն ուղղված առավել համարձակ քայլերի իրականացման վճռականության մասին` առանձնացնելով կոռուպցիայի դեմ համընդգրկուն պայքարի ու ստվերային տնտեսության էական կրճատման գերակայությունը», - հայտարարել են կոալիցիոն ուժերը` ընդգծելով միասնականության կարեւորությունն այս գործընթացում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանը ավելի վաղ տեղեկացրել էր, նոր կոալցիոն համաձայնագրով Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները նաեւ պարտավորություն են ստանձնում առաջիկա նախագահական ընտրություններում միասնաբար պաշտպանել ՀՀ գործող նախագահի թեկնածությունը:
«Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին», - ասված է ստորագրված հայտարարությունում:
«Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող Նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում», - եզրափակում են կոալիցիոն գործընկերները: