Հայկական կողմը, իր հերթին, Ադրբեջանին հանձնեց այս տարի Հայաստանի սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի Էլդար Թաղիրովին: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները տեղեկանք տրամադրեցին, ըստ որի` Հայաստանում գտնվելու 10 ամիսների ընթացքում Թաղիրովի առողջական վիճակը նորմալ է եղել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ էր, գերեվարվել էր սեպտեմբերի 11-ին «Լեռնային Ղարաբաղի հյուսիսարեւելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում»: Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն տարածեցին, թե Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել:
Հայկական կողմից, սակայն, հայտարարել են, որ Սարիբեկյանը զինծառայությունն ավարտել անցած տարվա մայիսին եւ որեւէ կապ չունի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների հետ: Հայկական կողմը նաեւ կասկածի տակ է առնում Սարիբեկյանի ինքնասպանության վարկածը:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, ով ներկա էր Սարիբեկյանի դիակի հանձնմանը, լրագրողներին ասաց, թե մարմինը դատաբժշկական հետազոտության է ենթարկվելու:
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կդրսեւորի նույնքան վճռականություն եւ առաջիկայում մեզ կվերադարձնի Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի ռազմագերիներին», - նշեց Կարապետյանը:
Պաշտպանության նախարարության տվյալներով, ներկայումս ադրբեջանական գերության մեջ են 6 հայ զինծառայողներ եւ 5 հոգանոց մի ընտանիք, իսկ Հայաստանում ադրբեջանցի գերի չկա:
«Ղարաբաղի Հանրապետության սահմանը հատած դիվերսիոն գործողություններ կատարած 2 ադրբեջանցի կա: Այդ ադրբեջանցիներին վերադարձնելու իրավասությունը Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին է: Նրանք այժմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ բանակցությունների մեջ են», - նշեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Ադրբեջանցի գերի Էլդար Թաղիրովի հանձնումը պայմանավորված է անցած շաբաթ` հոկտեմբերի 27-ին, Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությամբ, որով ղարաբաղյան հակամարտության կողմերը պարտավորվել էին ձեռնամուխ լինել ռազմագերիների փոխանակմանը: