Իրավապահները, երկաթյա պատնեշներ տեղադրելով, պիկետի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ Ընդունելությունների տանը, որտեղ տեղի է ունենում համաժողովը, եւ ընդդիմադիրները ստիպված են իրենց բողոքի ակցիան անցկացնել բավական հեռու:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, անվտանգության խնդիրներ կան, եւ իրենք պարտավոր են ապահովել ֆորումի անխափան աշխատանքը: Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին, ապա, փոխոստիկանապետի խոսքերով, նրանք իրենց բողոքի ձայնը Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներին կարող են այլ ձեւերով լսելի դարձնել. - «Կարող են դիմում հղել, կարող են ԵԱՀԿ-ի գրասենյակ դիմել»:
Կառավարության Ընդունելությունների տան հակառակ մայթին, Մաշտոցի պողոտայի վերջնամասում, մի խումբ ընդդիմադիր երիտասարդներ տեղադրեցին ճաղերից պատրաստված սեփական պատնեշը: Ոստիկանները արագ կերպով փորձեցին այն քանդել, բայց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին հաջողվեց վերանվաճել ինքնաշեն պատնեշը եւ կրկին տեղադրել փողոցի հարեւանությամբ:
Ընդդիմության պլաստմասսե ճաղերի ետեւում անմիջապես հայտնվեցին կալանավորների զոլավոր շապիկներով երիտասարդներ, ովքեր կրում էին անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների անուններով ցուցապաստառներ: Ճաղերի ետեւում տեղադրվեց նաեւ հեռուստացույց, որի վրա պատկերված է «Ա1+» հեռուստաընկերության լոգոն. կազմակերպիչների փոխանցմամբ` դա խորհրդանշում է ազատ խոսքի սահմանափակումը: Ճաղերի ետեւում ցուցարարները նաեւ պարզեցին Ազատության հրապարակի լուսանկարը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշելով, որ Երեւանում մեկնարկած ֆորումին մասնակցում է Եվրոպայի խորհրդի բարձրագույն ղեկավարությունը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Մենք կարծում ենք, որ սա շատ լավ առիթ է, որ մենք կարողանանք հայ հասարակության, հայ ժողովրդի պահանջները լսելի դարձնել միջազգային ժողովրդավարական հանրության համար, եւ այդ առումով մենք մի քանի կարեւոր միջոցառում ենք նախապատրաստել»:
Նրա փոխանցմամբ` կեսօրին մեկնարկած պիկետից բացի, նախատեսվում է նաեւ Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին եւ երկրում ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղիներին նվիրված հանրահավաք, ապա` երթ Ազատության հրապարակի շուրջ, «որով մենք կընդգծենք, որ մենք պահանջատեր ենք Ազատության հրապարակի, եւ մենք վերանվաճելու ենք Ազատության հրապարակը հայկական ժողովրդավարության համար»:
«Ձեր կարծիքով` ականջալուր կլինե՞ն ձեր պահանջներին Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները», - այս հարցին Զուրաբյանը արձագանքեց. - «Գիտեք, մենք ո'չ հույս ենք դնում նրանց վրա, ո'չ էլ ակնկալիքներ ունենք նրանցից, բայց մենք համարում ենք, որ պարտավոր ենք ժողովրդի ձայնը հասցնել Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը, ընդհանրապես` եվրոպական հանրությանը, եւ սրանից լավ առիթ դժվար է պատկերացնել: Բայց կրկնում եմ` մենք հույսը դնում ենք միայն մեր վրա եւ ժողովրդի պայքարի վրա»:
Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սաթենիկ Վանցյանին փոխանցել են, որ առավոտյան իրավապահ եւ հարկային մարմինների աշխատակիցները Երեւան ուղեւորվող մի ավտոբուս են կանգնեցրել, եւ նրանց հետ զրույցից հետո վարորդը չի շարունակել ճանապարհը: