Միեւնույն ժամանակ, ընդհանուր գումարը` ներառյալ առեւտրային գործարքների ֆինանսավորումը, կազմել է 617 միլիոն դոլար եւ աճել է ընդամենը 3 տոկոսով:
Հայաստանի առեւտրային բանկերի եւ դրամական փոխանցումների համակարգերի կողմից ստացված տրանսֆերտների ընդհանուր ծավալը համարժեք է առաջին կիսամյակում երկրի ՀՆԱ-ի 16.7 տոկոսին: Այս ցուցանիշը արտացոլում է մասնավոր դրամական փոխանցումների կարեւորությունը Հայաստանի տնտեսության համար:
Նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 6.7 տոկոս: Ընդ որում, տրանսֆերտների ծավալների ավելացումը մեկն է այն գործոններից, որ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսության վրա:
Մասնավոր տրանսֆերտների աճը պայմանավորված է առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության մեջ դրական զարգացումներով: Հենց Ռուսաստանում աշխատող հարյուր հազարավոր հայերն են ապահովում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների 70 տոկոսը:
Համաշխարհային ճգնաժամի հետեւանքով ոչ առեւտրային բնույթի փոխանցումների ծավալը նվազել էր ավելի քան 30 տոկոսով: 2009 թվականին Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալը, օրինակ, կազմել էր ընդամենը 950 միլիոն դոլար: Այնինչ 2008-ին Ռուսաստանում ժամանակավոր աշխատանքի մեկնած հայաստանցիները փոխանցել էին մոտ 1.5 միլիարդ դոլար:
2010 թվականի առաջին եռամսյակից հետո արտարժույթի աճող ներհոսքը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, նպաստել է դրամի արժեվորմանը մոտ 6 տոկոսով:
«Այսօր Կենտրոնական բանկը ամեն օր միջին հաշվով պիտի առնի 10-15 միլիոն դոլար: Պահուստները սարքի 1.5 միլիարդից 4,5 միլիարդ, եւ այդ փողը, որը մեր երկրի նավթն է, գնա երկրի զարգացմանը: Իրենք թողնում են, որ այդ փողը ճնշի դրամի շուկան, որ ոչ թե երկրին գնա, այլ ներմուծող օլիգարխներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բագրատյանը:
Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ պահուստները անմիջապես տնտեսության իրական վարկավորման հետ կապ չունեն, եւ եթե ԿԲ-ն տրանսֆերտների տեսքով եկող արտարժույթը գնի ու դարձնի պահուստ, այդ քանակի դրամ էլ պետք է մղի տնտեսություն, ինչը կստեղծի գնաճային ճնշում: