«Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները», - շաբաթ օրը արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ասել է Նալբանդյանը։ - «Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Հինգշաբթի երեկոյան Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։ Ամփոփելով եռակողմ հանդիպումը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում եւ պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակել բանակցությունները։
«Ակնհայտ է, որ դա նախապես մտածված եւ ծրագրված գործողություն է: Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած բախում ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ», - Trend գործակալությանը ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլխան Պոլուխովը՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությանը։
«Կա զինված հակամարտությունից խուսափելու բավական պարզ տարբերակ. դա բանակցությունների սեղանի շուրջ նստելն ու Մարդրիդյան նորացված սկզբունքների հիման վրա գործընթացը շարունակելն է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ հիշյալ փաստաթղթի ընդունումը թույլ կտա խուսափել այսպիսի միջադեպերից, որոնք մարդկանց կյանքեր են խլում։
Պոլուխովը նաեւ հայտարարել է, թե հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում նմանօրինակ բախման փաստը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես ցանկանում է մտածել հայկական կողմը։
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ տեղի է ունեցել դիմահար մերձամարտ, հայկական կողմից կա չորս զոհ, չորս վիրավոր: Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, ադրբեջանական զինված հետախուզական խմբավորումը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված է ներթափանցել հունիսի 18-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքից։

Ադրբեջանի ԱԳՆ. «Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես ցանկանում է մտածել հայկական կողմը»
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած բախում ցույց է տալիս, որ Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացման հետ», - Trend գործակալությանը ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլխան Պոլուխովը՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությանը։
«Կա զինված հակամարտությունից խուսափելու բավական պարզ տարբերակ. դա բանակցությունների սեղանի շուրջ նստելն ու Մարդրիդյան նորացված սկզբունքների հիման վրա գործընթացը շարունակելն է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ հիշյալ փաստաթղթի ընդունումը թույլ կտա խուսափել այսպիսի միջադեպերից, որոնք մարդկանց կյանքեր են խլում։
Պոլուխովը նաեւ հայտարարել է, թե հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում նմանօրինակ բախման փաստը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես ցանկանում է մտածել հայկական կողմը։
Հայկական կողմից կան զոհեր եւ վիրավորներ