«Նամուս»-ի ցուցադրությունները կայանում են համր ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակներում, որը նախաձեռնել եւ իրականացնում է Ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանը։ Փառատոնի շրջանականերում կցուցադրվեն նաեւ Բաստեր Կիտոնի ֆիլմերը, դանիական համր կինոյի նմուշներ եւ եւս մի գերմանական ֆիլմ։
Ի պաշտպանություն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի` Համր ֆիլմերի փառատոնն այս անգամ կրում է «Պահպանում եւ վերականգնում» խորագիրը։ Կազմակերպիչներն անգամ փորձել են «Նամուս»-ը ցուցադրել հենց բաց դահլիճում, սակայն տեխնիկական մի շարք խնդիրներ խոչընդոտել են այդ նախաձեռնությանը։ Մելիք Կարապետյանն, այդուհանդերձ, մտադիր է առաջիկայում ցուցադրություն կազմակերպել հենց Ամառային դահլիճում։
Համր ֆիլմերի փառատոնի վերջին օրը` ապրիլի 18-ին, կկայանա «Պահպանում եւ վերականգնում» թեմայով հատուկ քննարկում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։