Հայաստանյան քաղաքական ուժերին ներկայացուցիչները երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով իրենց կարծիքը հայտնեցին Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը Ադրբեջանին՝ ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր:
Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «բնական» որակեց առաջարկը:
«Իհարկե, միշտ էլ ճիշտ է կնքել համաձայնագրեր հարեւան պետությունների հետ փոխադարձ վստահություն ունենալու համար, որ հարձակում չի լինի», - ասաց իշխող կուսակցության ղեկավար ներկայացուցիչը: - «Բավականին խորը գաղափար կա դրա տակ, որովհետեւ այդ սկզբունքը ընդունված է միջազգային հանրության կողմից»:
Ընդդիմության ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ, մինչդեռ, Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը «տարել է դեպի դիվանագիտական փակուղի»:
Զուրաբյանի պարզաբանմամբ՝ Սերժ Սարգսյանի հաշվարկով, «Ցեղասպանության ուրացման քաղաքականությունը պետք է նվազեցներ ճնշումները Ղարաբաղի հարցում, այնինչ տեղի է ունենում հակառակը. միջազգային հանրությունը Հայաստանի նախագահին շատ հստակ երկընտրանքի առաջ է կանգնեցնել՝ «լուծել Ղարաբաղի հարցը կամ շատ լուրջ խնդիրներ ունենալ»:
«Այս ամենը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը իսկապես խճճվել է այս դիվանագիտության մեջ: Եվս մեկ ապացույցը հենց այն առաջարկն է, որը նա անում է», - հավելեց նա:
«Մի քիչ զարմանալի է, թե ինչու է նա այդ առաջարկը անում ոչ թե պատշաճ ձեւով՝ բանակցությունների սեղանին, այլ մամուլի միջոցով: Տարօրինակ ֆրազ է հնչում՝ եկեք ստորագրենք այդ պայմանագիրը, որից հետո կսկսենք բանակցությունները: Իսկ 92 թվից սկսած մենք ինչո՞վ ենք զբաղված... Այսինքն սա մի աբսուրդ է, լի հակասություններով, որը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը այլեւս չի տիրապետում բանակցային պրոցեսին», - եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:
Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ողջունեց Սերժ Սարգսյանի հախաձեռնությունը: Դաշնակցությունը, ըստ Մանոյանի, դեռ երկու տարի առաջ էր ասում, թե Հայաստանը չպետք է շարունակի Ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները, քանի դեռ Արդբեջանի հետ չի ստորագրվել ուժի չկիրառման մասին համաձայնագիր:
Իսկ եթե, Մանոյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները իրոք ձգտում են տեղաշարժ արձանագրել Ղարաբաղյան գործընթացում (ասել է, թե՝ «ստիպել Ադրբեջանին ստորագրել այդ համաձայնագիրը) եւ ապահովել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը»), ապա «պաշտոնական Երեւանը պետք է հայտարարի, որ հա-թուրքական կարգավորման գործընթացը տապալվել է»:
«Կարելի չէ բանակցություններ վարել՝ եթե միշտ սպառնալիք կա պատերազմ վերսկսելու», - հավելեց Մանոյանը:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը այս կապակցությամբ ասաց. - «Խնդիրը եթե վերաբերում է նրան, որ ստորագրեն նմանատիպ պայնամագիր, որպեսզի վստահություն առաջանա, ես չեմ կարծում, որ դա լավագույն ելքն է: Մանավանդ՝ եթե ընդունում ենք այն ճշմարտությունը, որ արդեն իսկ ստորագրված է: Կարծում եմ՝ լավագույն վստահության ուղին դա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից»: