«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Նախօրեին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը փորձել է պարզաբանել ՀՀ պաշտպանության նախարարի 2008 թվականի փետրվարի 23-ի հայտնի հրամանը, որով բանակը բերվում էր զորանոցային վիճակի, ձեւավորվում էր Երեւանի կայազորի պետի աշխատակազմ՝ գրեթե անսահմանափակ լիազորություններով, եւ այլն: Բանից պարզվում է՝ 2008 թվականի հունվար-մարտ ամիսներին «Ադրբեջանի ագրեսիվ ելույթներն ու զինված ուժերի շփման գծի օպերատիվ իրավիճակը խոսում էին Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակից Ադրբեջանի օգտվելու պատրաստակամության մասին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման նպատակով»: Հասկացա՞ք: Փաստորեն, որպեսզի ադրբեջանցիները չօգտվեն առիթից ու չհարձակվեն Հայաստանի վրա, պաշտպանության նախարարը որոշել է սահմանամերձ շրջաններից զորքեր տեղափոխել Երեւան: Շատ իմաստուն որոշում է: Ադրբեջանցիներն էլ երեւի մտածել են՝ «Էս որ սրանք զորքերը հանում են սահմաններից, ուրեմն կա-չկա՝ մի բան կա. չի կարելի հարձակվել»:
«Հայկական ժամանակ» թերթի խմբագիրն ընդհանրացնում է. - ««ՍԻԼ գրուպի» համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի հետ տեղի ունեցած պատմությունը բացահայտում է այն ալգորիթմը, որի կիրառմամբ Հայաստանում մարդիկ դառնում են օլիգարխ: Օլիգարխը սովորական գործարարից տարբերվում է նրանով, որ միլիոններ է վաստակում ոչ թե սեփական գործարար ընդունակությունների իրացման, այլ անհավասար մրցակցության, իշխանական հովանավորության շնորհիվ: Եվ այս պայմաններում, բնականաբար, բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով պայքարում է իշխանության վերարտադրության համար, որովհետեւ իշխանափոխությունը նրա համար նշանակում է հովանավորության եւ ուրեմն նաեւ ունեցվածքի կորուստ, որովհետեւ նա միլիոնատեր դարձել է ոչ թե սեփական օբյեկտիվ ընդունակությունների իրացման, այլ իշխանական հովանավորության շնորհիվ»:
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը «Հայոց Աշխարհ» թերթի հետ զրույցում պնդում է, թե որոշ թերթեր սխալ են մեկնաբանել իր հայտարարությունները կապված հայ-թուրքական հարաբերություններում նախաձեռնողական վարքագիծ դրսեւորելու հետ: Նա ասում է. - «Քաղաքական հարցերով զբաղվող լրագրողները պետք է որ տարրական տրամաբանության շրջանակներում գործեն եւ կարողանան քաղաքական կատեգորիաները միմյանցից տարբերել։ Ասուլիսում հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի իր նախաձեռնողական քաղաքականությունը, եւ բացատրել եմ՝ դա նշանակում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է քննարկումներ սկսի այդ հարցի վերաբերյալ։ Մի բան է՝ արձանագրությունները քննարկել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, այլ բան՝ եզրակացություն տալ այդ արձանագրություններին, մեկ այլ բան՝ քննարկել դրանք լիագումար նիստում, եւ բոլորովին այլ բան՝ վավերացնել այդ արձանագրությունները։ Դրանք տարբեր փուլեր են, տարբեր նշանակություն ունեցող տարբեր գործընթացներ՝ ե՛ւ ժամկետների առումով, ե՛ւ ընդհանրապես։ Իսկ եթե որեւէ մեկը չի հասկանում կամ չի ուզում հասկանալ այդ տարբերությունը, 5 անգամ էլ բացատրես, 10 անգամ էլ բացատրես, միեւնույն է, անօգուտ է։ Դա արդեն իրենց խնդիրն է»։
«Առավոտ» թերթի թղթակիցը հետեւյալ հարցն է ուղղել «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանին. «Մարդիկ չափազանց դժգոհ են գազի գների բարձրացումից, մտավախություն ունեն, թե այսպես շարունակվելու դեպքում ստիպված են լինելու անցնել փայտե վառարանների. չե՞ք անհանգստանում, որ գազի գնի այս բարձրացումը սոցիալական բողոքի տեղիք կտա, գիտե՞ք, որ մարդիկ այսօր վճարունակ չեն»: Կարապետյանը պատասխանել է. - «Այո, մենք անհանգստացած ենք իրավիճակով եւ հետեւանքներով: Մեր ծառայությունն ունի սոցիալական լուրջ բաղկացուցիչ, եւ գազի գնի բարձրացումից մենք չենք կարող մեզ լավ զգալ: Մենք շահագրգիռ ենք, որպեսզի բնական գազը մատչելի լինի սպառողների համար: Բայց շուկայում ամեն ապրանք իր գինն ունի, եւ հնարավոր չէ ապրանքը վաճառել իր ինքնարժեքից էժան: Նույնը նաեւ կառավարությունը. ոչ մի իշխանության ցանկալի չէ անհարկի լարվածություն: Կառավարությունն այսօր մեխանիզմներ է մշակում սակագնի հետեւանքները մեղմելու համար: Մեր հաշվարկներով, գազի գինը շարքային սպառողի համար կունենա միջին ամսական կտրվածքով մոտ երկու հազար դրամի ազդեցություն: Միաժամանակ դա շուրջ 5 միլիարդ դրամի լրացուցիչ մուտք կապահովի ՀՀ բյուջե, ինչի հաշվին հնարավոր կլինի մեղմել սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես խոցելի խավերի համար»:
«Ազգ» թերթում կարդում ենք. - «Ռուսական «Եվրոսետ» ընկերության նախագահ Ալեքսանդր Մալիսը «Պրայմ-Թայմ»-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ընկերությունը վերադառնալ ԱՊՀ երկրների այն շուկաները, որոնցից հրաժարվել է, պատասխանել է. «Այո, պատրաստվում ենք, բայց ոչ մոտ ապագայում: Մեր սկզբունքը հետեւյալն է. մենք չենք աշխատում այն շուկաներում, որտեղ բիզնեսմենների համար տեղական օրենսդրությունը հիմք չէ: Օրինակ՝ Հայաստանը, այնտեղ կարելի է հարկ չվճարել, փոխարենը կաշառք տալ: Մենք նման երկրներում չենք կարող աշխատել»: «Եվրոսետ»-ը մի քանի տարի առաջ աշխատում էր հայկական շուկայում, սակայն որոշ ժամանակ անց ընկերության խանութները մեր երկրում փակվեցին: