«Ազգ»-ը գրում է. - «Հետաքրքրական է, որ Եվրոպայի խորհուրդը, որոշ ժամանակ լռելուց ու կարծես Հայաստանում առկա իրավիճակի հանդեպ հանդուրժողական կեցվածք ընդունելուց հետո, կրկին խստացրել է տոնը: Մյուս կողմից, կարծես ոչ մի զարգացում չի նկատվում հայ - թուրքական հարաբերություններում, որոնց նորմալացմանը Եվրոպայի խորհուրդը ոչ միայն պատրաստ էր ու ողջունում էր, այլեւ հետեւում է ամենայն աչալրջությամբ ու փորձում նպաստել ամեն կերպ: Թերեւս հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում «ժամանակավոր կամ գուցե ոչ ժամանակավոր դադարով» էլ կարելի է բացատրել Հայաստանի առնչությամբ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այն գնահատականը, որ տրվել է դեկտեմբերի 22-ին հրապարակված զեկույցում, ինչն ավելի շուտ ճնշման լծակ է հիշեցնում, քան հանկարծ արթնացած «ողջամտություն»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Մարտի 1-ի էջը» փակված լինել-չլինելու մասին: Ըստ էության, ԵԽԽՎ համազեկուցողների գնահատականը այս հարցի հետ կապ չունի, որովհետեւ «մարտի 1-ի էջը» բացվել է Հայաստանում, եւ փակվել-չփակվելու հարցը նույնպես Հայաստանում է լուծվելու: Երբ ՀՀԿ անդամ դեղնակտուցները հայտարարում են, թե մարտի 1-ի էջը փակված է, նրանք, պատկերացրեք, ամենեւին էլ միջազգային կառույցների գնահատականները նկատի չունեն: Նրանց տրամաբանությունը հետեւյալն է. մարտի 1-ի ոճրագործությունը կբացահայտվի միայն իշխանափոխության դեպքում, ընդդիմությունն ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնել (այսինքն` իշխանափոխության թեման փակված է), հետեւաբար` մարտի 1-ի էջը նույնպես փակված է: Եվ պատկերացրեք` «ռեալ քաղաքականության» տեսանկյունից սա միանգամայն տրամաբանական է, նրանք ճի'շտ են ասում: Հիշո՞ւմ եք, ժամանակին Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, թե հոկտեմբերի 27-ը «ուչաստկովիի գործ է». անցավ որոշ ժամանակ, նա կարողացավ ամրապնդել իշխանությունը, եւ իսկույն էլ հայտարարվեց, որ «հոկտեմբերի 27-ի էջը փակված է»:
Այս հարցերի առնչությամբ «Առավոտ»-ը զրուցել է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ: Նա ասում է. - «Մարտի 1-ի հանձնաժողովն աշխատել է ազնվորեն եւ ներքին համաձայնության պայմաններում: Արվել է հնարավոր առավելագույնը` երկրում քաղաքացիական համերաշխության եւ հասարակական համաձայնության մթնոլորտի ձեւավորման համար: Ես համաձայն չեմ, որ դա գրաքննադատություն է: Կարծում եմ, որ նման գնահատականի հեղինակները մեկ անգամ եւս ուրախ կլինեին, որ լիներ բոցավառում, բոցկլտում, նորից քաղաքական ինչ-որ վիճակ լիներ Հայաստանում: Մեր զեկույցը գրվել է այնպես, որ քաղաքական համերաշխության եւ ոչ թե ներքին ընդվզումների եւ թշնամության առիթ դառնա: Ի դեպ, զեկույցի այն մասը, որը մենք ենք գրել` ես եւ Նաիրա Զոհրաբյանը, ամբողջովին հիմնված է եղել ընտրություններին հետեւող ԵԽ/ԵԱՀԿ դիտորդական միացյալ առաքելության եզրակացության դրույթների վրա: Այնպես որ, եթե այնտեղ կա գրաքննություն կամ ինքնագրաքննություն, մենք միայն ցավում ենք»:
«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին «հրաման էր արձակել` նույն օրն իսկ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում սպաներից բաղկացած զինված խմբեր, ինչպես նաեւ Երեւանի կայազորի այն ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովի վարչակազմ ստեղծել, որի մեջ ընդգրկվել էին պաշտպանության նախարարության ենթակառուցվածքների ղեկավարները»: Թերթը փորձել է պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանից մեկնաբանություններ ստանալ դրա առթիվ: Անդրանիկ Քոչարյանը ասում է. - «Երբ ես ձեր թերթում կարդացի այդ հրամանը, զարմացա, որ նման հրաման ընդհանրապես կարող է գոյություն ունենալ: Մի քանի օր անց պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց այդ հրամանի գոյությունը: Նման հրամանի գոյության մասին Միքայել Հարությունյանը Փաստահավաքում մեր հարցերին պատասխանելիս ոչինչ չի ասել: Ինձ համար անհասկանալի է այդ հրամանի բովանդակությունը եւ դրանով ստեղծված մարմնի կառուցվածքը: Փաստորեն, փետրվարի 23-ից Երեւանի կայազորի պետին են ենթարկացվել պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի տարբեր պաշտոնատար անձինք, ովքեր Երեւանի կայազորի ենթակայության տակ չեն եղել: Փաստորեն ստեղծվել է նոր կառույց` «Երեւանի կայազորի պետի վարչակազմ» անվամբ: Նման բան անհնար է պատկերացնել: Ես կարծում եմ, որ այս հրամանի ի հայտ գալուց հետո առավել եւս ակնհայտ է, որ փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ անցկացված խորհրդակցությունը եւ դրա ընթացքում արծարծված խնդիրները լուրջ բացահայտման եւ ուսումնասիրության կարիք ունեն»: «Ինչպե՞ս է սահմանների թուլացման հաշվին ուժեղացվել Երեւանի կայազորը, եւ դա ինչպե՞ս կարող էր նպաստել սահմանամերձ զորքերի ուժեղացմանը», - հռետորական հարց է տալիս Անդրանիկ Քոչարյանը:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Միայն վերջին շաբաթում հանրությանը երկու անգամ ներկայացավ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, մեկ անգամ էլ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։ Բացահայտումների պակասություն չզգացվեց։ Ավելին` տարատեսակ պետական պաշտոնյաների, նախարարների ու նախարարությունների, համայնքապետերի ու չգիտես թե էլ ում ահռելի չարաշահումների բացահայտումները հանրության մեծ մասի համար արդեն զուտ վիճակագրական հետաքրքրություն են ներկայացնում։ Նկատի ունեմ այն, որ մեր փոքր երկրում գրեթե բոլորը գիտեն, որ «ուտում են», բոլորը վստահ են, որ «տակով են անում», ուղղակի Վերահսկիչ պալատի նախագահը ժամանակ առ ժամանակ հստակեցնում է, թե կոնկրետ ո'վ, կոնկրետ ո'ր բնագավառում, կոնկրետ՝ ինչքա՜ն։ Իսկ մնացյալը եւ դեռ մի բան էլ ավելին, մարդիկ հիմնականում գիտեն։ Սակայն ո՞վ եւ ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվել պետական միջոցներն «ուտելու» կամ անարդյունավետ ծախսելու կամ, հակառակը, ժամանակին չհավաքելու համար։ Անուն առ անուն։ Եվ պետք չէ ամեն կարգի «սլաքավարների» դեմ տալ»։