«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում գրում է. - «ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը հոկտեմբերի 9-ին համատեղ երթ են կազմակերպում դեպի նախագահի նստավայր՝ ՀՀ իշխանություններից պահանջելով չստորագրել հայ-թուրքակական նախաստորագրված արձանագրությունները, որոնց ստորագրումը կարծես նախատեսված է հոկտեմբերի 10-ին: Խորհրդարանական երկու ուժերի հրավիրած ակցիան, ըստ էության, տեղավորվելու է արտգործնախարարի հրաժարականը պահանջելու տրամաբանության մեջ, եւ ինչպես կազմակերպիչներն են հայտարարում, արձանագրությունների ստորագրումը կանխելու նպատակ է հետապնդելու: Այսինքն՝ ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջելու, այլ Սերժ Սարգսյանից պահանջելու են չստորագրել արձանագրությունները: Այս դիրքորոշումը դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վերջերս թափանցիկ ակնարկեց, որ անգամ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման եւ վավերացման պարագայում իրենք չեն պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եթե անգամ Սերժ Սարգսյանը մտավախություն ուներ արձանագրությունների ստորագրմանը ՀՅԴ-ի հնարավոր արձագանքի հետ կապված, հիմա արդեն կարող է հանգիստ լինել, որովհետեւ հոկտեմբերի 10-ից հետո էլ Դաշնակցությունը պահանջելու է Էդիկ Նալբանդյանի հրաժարականը՝ պատճառաբանելով, թե արտաքին գործերի գործող նախարարը Սերժ Սարգսյանից թաքուն է ստորագրել այդ արձանագրությունները: Հետո էլ ՀՅԴ - «Ժառանգություն» զույգը պահանջելու է խորհրդարանում չվավերացնել արձանագրությունները, վավերացումից հետո էլ կպահանջեն դենոնսացիայի ենթարկել դրանք եւ այլն, եւ այդպես շարունակ»:
«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը արձանագրությունների մասին ասում է. - «Պարզելու համար, թե մեր ազգային ու պետական շահերը պաշտպանելու, անվտանգությունը ապահովելու բազմաթիվ հնարավորություններից որեւէ մեկը մերժվո՞ւմ է, թե՞ չէ՝ այս արձանագրությունները պետք է լուրջ քննարկել։ Դրանից հետո նաեւ պետք է որոշել՝ վավերացնե՞լ, թե՞ ոչ։ Կարծում եմ, այս արձանագրությունները որեւէ խնդիր չեն լուծում, այլ ընդամենը բացում են երկու երկրների հարաբերությունները բնականոնացնելու պատուհանը։ Սա կողմերի համար շատ բարդ, երկար, անկանխատեսելի, փշոտ ու տատասկոտ, բայց նաեւ պարտադրված ճանապարհ անցնելու առաջին քայլն է միայն։ Սա այն եզակի դեպքերից է, երբ պատմական զարգացումների օբյեկտիվ ընթացքը ոչ միայն չի հակասում Հայաստանի երկարաժամկետ շահերին, այլեւ բխում է տարածաշրջանի եւ տարածաշրջանում ծանրակշիռ հետաքրքրություններ ունեցող աշխարհաքաղաքական ազդեցիկ ուժերի շահերից։ Միակ բացառությունը Ադրբեջանն է»:
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը պատասխանել է «Ազգ»-ի հարցերին: Հարց. - «Ըստ ձեզ, Լեռնային Ղարաբաղի հարցն ինչպե՞ս է արտահայտված արձանագրություններում, եթե արտահայտված է»: Սեիդովի պատասխանը. - «Ես չէի ցանկանա մտնել մանրամասների մեջ, ես խորհրդարանական եմ, այլ ոչ արտգործնախարարության ներկայացուցիչ: Եթե արձանագրությունը կամ որեւէ այլ փաստաթուղթ հաշվի չի առնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խոսել դրանց արդյունավետության մասին անիմաստ է: Այստեղ հարցը միայն Թուրքիայի մասին չէ, այլ՝ լայն իմաստով տարածաշրջանի: Ոչ միայն Թուրքիա - Ադրբեջան, Թուրքիա - Հայաստան եւ այլն, այլ հարցին միջազգային մոտեցման մասին է, ինչի համաձայն, եթե որեւէ տարածաշրջանում կա լրջագույն խնդիր, եւ, դրա մասին մոռանալով, շրջանցելով այդ հարցը՝ հաստատվում են ինչ-որ հարաբերություններ կամ ինչ-որ հարցեր են փորձում լուծել, ոչ մի լավ բանի չի բերի»:
«Հայք»-ը խմբագրականում գրում է. - «Ոմանք կարծում են, թե Մինսկի խմբի համանախագահները սառը ջուր են լցրել բոլոր նրանց գլխին, ովքեր համոզված են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը միմյանց հետ փոխկապակցված են: Անկեղծ ասած, այդ սառը ջրից հետո էլ համոզված ենք, որ այդ խնդիրները փոխկապակցված են: Իհարկե, կշտապեն ասել, թե արձանագրություններում տող անգամ չկա, որ վկայի այդ մասին: Մենք չենք պատրաստվում փնտրել այդ կետերը, քանի որ բավական են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմաթիվ հայտարարությունները: Նրանք ամենապարզ լեզվով ասում են, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում էական տեղաշարժեր չեն արձանագրվել, այլ կերպ ասած՝ հայկական ուժերը դուրս չեն բերվել ադրբեջանական շրջաններից, ապա սահմանի բացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Վարչախմբի ներկայացուցիչները հուզված ասում են, թե ինչո՞ւ մեզ չեք հավատում, երբ ասում ենք, որ այդ խնդիրները փոխկապակցված չեն: Չենք հավատում մի պարզ պատճառով: Պարզապես միամտություն կլիներ հավատալ ընտրակեղծարարներին: Պարզապես, ի տարբերություն Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի, Էրդողանը եւ Գյուլը ընտրվել են եւ հետո էլ ընտրվելու են իրենց ժողովրդի կողմից: Նրանք չեն կարող խաբել սեփական ժողովրդին: Եթե խաբեն, ապա դուրս կմղվեն մեծ քաղաքականությունից: Իսկ Սերժ Սարգսյանի հույսը սվիններն են»:
«Առավոտ»-ի խմբագիրը արձանագրությունների մասին ասում է. - «Երբեմն ինձ նույնիսկ թվում է, որ մեր իշխանությունը նախաձեռնել է այս ողջ բանավեճը հատուկ նպատակով՝ ցույց տալու համար մեր քաղաքական վերնախավի, քաղաքագետների, մտավորականների ողջ մտավոր տկարությունը եւ սահմանափակ գավառամտությունը: Կարող էին, չէ՞, արտգործնախարարները միանգամից ստորագրել արձանագրություն՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ այդ փաստաթղթում գրելով ընդհանուր բնույթի երեք տող, եւ այդ դեպքում ոչ ոք այդ փաստաթղթում «Կարսի ենթատեքստ» եւ «Ղարաբաղի համատեքստ» չէր փնտրի: Հենց արձանագրությունների հրապարակումն է, որ հնարավորություն է տվել մեր վերնախավին կուրծք ծեծելու, հերոս-հայրենասեր երեւալու եւ հուզական բացականչություններ արտաբերելու: Ի՞նչ կարող ես պատասխանել, երբ մարդիկ խոսում են կորցրած հողերի կամ զոհերի արյան մասին: Ոչ մի բան: Ես, օրինակ, ճիշտ նույն զգացմունքներն եմ ունենում, բայց չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն դրանք միջպետական հարաբերություններ հաստատելու հետ»: