Մատչելիության հղումներ

Բյուջեի ծախսային մասը «կկատարվի ոչ ամբողջությամբ»


Հայաստանի կառավարությունը գումարում է հերթական նիստը
Հայաստանի կառավարությունը գումարում է հերթական նիստը

Հայաստանի 2009 թվականի պետական բյուջեի ծախսային մասը, ամենայն հավանականությամբ, ինչպես չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, կկատարվի ոչ ամբողջությամբ

«Մենք չենք կատարելու 945 միլիարդը ամբողջությամբ», - հայտարարեց Արամյանը՝ շարունակելով. - «Այնտեղ որոշակի ճշգրտումներ են կատարվել: Կառավարության որոշումով որոշակի մասը թողնվել է չորրորդ եռամսյակի համար, հետաձգվել է, եւ, ամենայն հավանականությամբ, դա երեւի չկատարվի: Գումարած դրան, որոշակի ծախսեր էլ ավելացել են: Բայց ընդհանուր առմամբ, մոտ 910 – 911 միլիարդի չափով ծախս է կատարվելու»:

Մինչեւ հիմա Հայաստանը ստացել է ավելի քան 1 միլիարդ դորալի վարկ, որի գրեթե մեկ երրորդը՝ 360 միլիոն դոլարը, կառավարությունը ուղղել է հենց բյուջեի պակասորդային մասի համալրմանը՝ հավաստիացնելով, որ սոցիալական ոլորտի հատկացումները ամեն դեպքում իրականացվելու են ամբողջությամբ։

Ըստ Վարդան Արամյանի, կառավարությունը չի բացառաում արտաքին պարտքն ավելացնելը. - «Մենք դեռեւս ունենք որոշակի բարձիկի տեղ, որ լրացուցիչ եւս, եթե նմանատիպ իրավիճակ լինի, այնպես, ինչպես աշխատեցինք 2009 թվականի համար՝ արագ նոր միջոցներ ներգրավեցինք, բնականաբար, նույն հաջողությամբ մենք կարող ենք օգտագործել այդ բարձիկի մասը եւ ներգրավել»:

Կառավարությունը ստեղծված իրավիճակում որոշել է բյուջեի ծախսային մասը կրճատելու փոխարեն ավելացնել բյուջեի պակասորդը։ Վարդան Արամյանի խոսքով, տնտեսության զարգացման վատագույն սցերանի դեպքում, պակասորդը կարող է անգամ գերազանցել Ազգային Ժողովի սահմանած 7,5 տոկոսը. - «Մենք ներկա դրությամբ քննարկում են տնտեսական աճի տարբեր սցենարներ: Բայց եթե ավելի վատատեսական սցենարը ի հայտ գա, հնարավոր է, որ պակասորդը ավելի լինի, քան 7,5 տոկոսը: Եթե այս փոփոխությունները գերազանցեն 10 տոկոս սահմանաչափը, մենք պարտադրված ենք լինելու, որ դա ներկայացնենք Ազգային ժողով: Բայց ներկա դրությամբ մենք այդ 10 տոկոս սահմանաչափը չենք հատել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG