Անդրադառնալով այս զարգացումներին՝ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. - «Վտանգ կա, որ Մադրիդյան սկզբունքները ձեւափոխվեն ի վնաս Հայաստանի, քանի որ հիմնական տարաձայնությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ժամկետներին, ընթացակարգին եւ ձեւաչափին»։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորի կարծիքով «ակնհայտ է», որ խոչընդոտը ադրբեջանական կողմն է, որը չի համաձայնում հայկական կողմի դիրքորոշմանը։
«Ես կարծում եմ՝ վտանգ կա, որ այդ սկզբունքը մի փոքր ձեւափոխվի ի վնաս Հայաստանի, որովհետեւ մերժողը եղել է ադրբեջանական կողմը, կապրիզները եղել են ադրբեջանական, եւ, միգուցե, ինչ-ինչ շահերից ելնելով, մտածեն դա ձեւակերպել այնպես, որ Ադրբեջանը դրանից շոյված լինի», - պարզաբանեց Սաֆարյանը։
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարեն Ավագյանը, սակայն, կարծում է, որ մոսկովյան հանդիպումից հետո նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի տրամադրությունների տարբերությունը հիմք է տալիս ենթադրել, որ Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը վտանգ չի պարունակում Հայաստանի համար: Այդուհանդերձ, Կարեն Ավագյանը խուսափեց գնահատականներ տալ Մադրիդյան սկզբունքների «նորացված» տարբերակին մինչեւ դրանց հրապարակումը, միաժամանակ, հայտարարելով, որ կարգավորման գործընթացի համար ձեռնտու է համարում Լեռնային Ղարաբաղի՝ անգամ միջանկյալ կարգավիճակը։
«Որովհետեւ միջանկյալ ստատուսի պայմաններում Լեռնային Ղարաբաղը հնարավորություն է ունենալու տարբեր հնարավորություն է ունենալու տարբեր ձեւաչափերով մասնակցելու տարբեր միջազգային կառույցներում», - ասաց Ավագյանը։