Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի համոզմամբ, Իրանում կայացած վերջին նախագահական ընտրությունները «փառապանծ» էին:
«Իրանի 10-րդ նախագահական ընտրությունները, կարելի է ասել, փառապանծ էին», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դեսպան Սաղայանը։ - «Չնայած այն բոլոր ջանքերին, որ Արեւմուտքը` ի դեմս Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի գործադրեց, որպեսզի Իրանում ընտրությունների հետ կապված խնդիրներ առաջացնի, Իրանը կարողացավ բոլոր այդ խնդիրները հարթել, եւ, կրկնում եմ, տեղի ունեցան փառապանծ ընտրություններ»։
«Իրանում քաղաքական ճգնաժամ չկա», - հավելեց նա: - «Այն, ինչ հետընտրական Իրանի մասին ցուցադրում են արեւմտյան լրատվամիջոցները՝ CNN-ը եւ BBC-ն, չի արտացոլում իրականությունը: Վերջին 30 տարիների ընթացքում Իրանն ավելի բարդ իրավիճակներում է հայտնվել, սակայն չի հեղինակազրկվել»:
Դեսպանի պնդմամբ, Իրանի իրավապահ ուժերը ընտրություններին հաջորդած 5 օրերի ընթացքում որեւէ կերպ չեն միջամտել բողոքի ակցիաներին. - «Դրանից հետո են միայն քայլեր ձեռնարկել խառնակիչների եւ մարդկանց հանցագործության դրդողների դեմ»։
Հետընտրական բախումների հետեւանքով, հիշեցնենք, Իրանում զոհվել է 25 մարդ՝ խաղաղ ցուցարարներ եւ իրավապահներ:
Հայաստանի որոշ քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներ հետընտրական Իրանի զարգացումների հետ կապված զուգահեռներ են անցկացնում Հայաստանում 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի հետ, սակայն, դեսպան Սաղայանի կարծիքով, դրանք համեմատելի չեն։
«Իմ անձնական կարծիքով, Հայաստանում անցյալ տարվա մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները բխում էին Արեւմուտքի` նախկին խորհրդային հանրապետություններում հեղափոխություններ կազմակերպելու եւ ֆինանսավորելու ձգտման վրա։ Օրինակները մենք տեսանք Վրաստանում, Ղրղըզստանում։ Բարեբախտաբար, պետք է ասել, Հայաստանի ղեկավարների խելամիտ քայլերի շնորհիվ դա կանխվեց», - հայտարարեց Սեյեդ Ալի Սաղայանը՝ հավելելով, թե բոլոր փոփոխությունները պետք է տեղի ունենան «օրենսդրության եւ պատմամշակութային շրջանակներում», այսինքն` «ցանկացած դրսից ներմուծված փոփոխություն արհեստական բնույթ է կրելու»։
Իրանի դեսպանը նաեւ նշեց, թե ով էլ հաղթեր Իրանի նախագահի ընտրություններում, Հայաստանի հետ բարիդրացիական, գործընկերային հարաբերությունները փոփոխություն չէին կրելու, քանի որ բոլոր չորս թեկնածուների արտաքին քաղաքական մոտեցումները գրեթե չէին տարբերվում միմյանցից։ Նրա խոսքով, հայ-իրանական պայմանավորվածությունները, այդ թվում` տնտեսական, որ ձեռք են բերվել ամիսներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած այցի ընթացքում, ուժի մեջ են: Այդ թվում՝ Իրան – Հայաստան երկաթուղու եւ նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի հետ կապված:
«Աշխատում ենք դրանց վրա, շուտով փորձագիտական խումբ կայցելի Հայաստան», - ասաց իրանցի դիվանագետը՝ շեշտելով, որ այդ նախաձեռնությունները ունեն ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային նշանակություն: - «Եթե երկաթգիծը շարունակություն ունենա մինչեւ Սեւ ծով, դրա միջոցով մենք կարող ենք Հեռավոր Արեւելքը, Չինաստանը, անգամ Ճապոնիան կապել Եվրոպայի հետ»:
Ասուլիսում դեսպան Սաղաեյանը անդրադարձավ նաեւ իրանահայ համայնքին՝ նշելով, որ համայնքը «առանձնահատուկ ընդգծված աջակցություն» չի ցուցաբերել որեւէ թեկնածուի. - «Մարդիկ քվեարկել են ըստ իրենց ցանկությունների ու նախնտրությունների»:
Պատասխանելով նախորդ տարեսկզբից ձերբակալված եւ անցած ամռանը Իրանում իշխանությունը տապալելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սիլվա Հարությունյանին վերաբերող հարցին, դեսպանն ասաց. - «Նա նաեւ իմ հայրենակիցն է: Ճիշտն ասած, դատական գործընթացից տեղյակ չեմ, բայց հուսով եմ, որ այն դիմումով, որ ներկայացրել են Սիլվա Հարությունյանի հարազատները, նրան շուտով ներում կշնորհվի»: