Ընդունված բանաձեւում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, մասնավորապես, ընդգծում է, որ իր կողմից Հայաստանի վերաբերյալ 2008 թվականին ընդունված 1609 եւ 1620, ինչպես նաեւ այս տարի ընդունված 1643 բանաձեւերում արտացոլված պահանջները եւ առաջարկները Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ճգնաժամի հաղթահարման «կոնկրետ եւ իրատեսական ճանապարհային քարտեզ են», հետեւաբար` «ամբողջությամբ մնում են ուժի մեջ»:
Ողջունելով 2009 թվականի մարտին Քրեական օրենսգրքի 225 («Զանգվածային անկարգություններ») եւ 300 («Իշխանության յուրացում») հոդվածներում Ազգային ժողովի կատարած փոփոխությունները, ԵԽԽՎ-ն միաժամանակ մատնանշում է, որ այդ փոփոխությունները որեւէ ազդեցություն չեն ունեցել Վեհաժողովի մտահոգությունը հարուցող մի շարք գործերի վրա: Որպես օրինակ` հիշատակվում են այն գործերը, երբ մարդիկ մեղադրվել կամ դատապարտվել են միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա:
Վեհաժողովը ողջունում է Հայաստանում հայտարարված համաներումը: Նշելով, որ դրա արդյունքում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ մեղադրվող կամ դատապարտված ոչ բոլոր անձինք են հայտնվելու ազատության մեջ, Վեհաժողովը վստահեցնում է, որ հետեւելու է համաներման շրջանակից դուրս մնացած գործերի հետ կապված հետագա զարգացումներին:
Մասնավորապես, Վեհաժողովը կոչ է անում դատավարության ընթացքում ազատությունից չզրկել այն անձանց, ովքեր ներկայումս հետախուզման մեջ են, սակայն կներկայանան Հայաստանի իշխանություններին մինչեւ այս տարվա հուլիսի 31-ը:
Անդրադառնալով մարտի 1-2-ի դեպքերի հետաքննությանը` ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում Փաստահավաք խմբի գործունեության դադարեցման կապակցությամբ եւ կոչ է անում խմբի նախկին անդամներին իրենց եզրակացությունները ներկայացնել «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին:
«ԵԽԽՎ-ն գտնում է, որ դեռեւս կա մարտի 1-2- դեպքերի եւ դրանց հանգամանքների անկախ, անկողմնակալ եւ արժանահավատ հետաքննության անհրաժեշտություն` Վեհաժողովի ընդգծած չափանիշներին համապատասխան, եւ հետեւաբար գտնում է, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը պետք է որոշի` արդյո՞ք անկողմնակալության եւ վստահելիության չափանիշները պահպանված են եւ արդյո՞ք հետագա քննության անհրաժեշտությունը կա», - ասված է բանաձեւում:
Վեհաժողովը լուրջ մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությունը գլխավոր դատախազի կողմից առայժմ որեւէ կոնկրետ արդյունքի չի հանգեցրել եւ «էական է համարում, որպեսզի այդ հետաքննությունը ավարտին հասցվի առանց հետագա ձգձգումների»: «Այդ առնչությամբ, Վեհաժողովը ողջունում է Հայաստանի նախագահի որոշումը` պահանջել գլխավոր դատախազից` խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին ներկայացնել ամբողջական զեկույց իր հետաքննության վերաբերյալ», - ասված է բանաձեւում:
ԵԽԽՎ-ն մատնանշում է նաեւ, որ չնայած զանգվածային միջոցառումների անցկացման վերաբերյալ օրենսդրությունում կատարված դրական փոփոխություններին` «հանրահավաքների կազմակերպման հայտերը դեռեւս մերժվում են իշխանությունների կողմից տեխնիկական պատճառներով, կամ դրանց նկատմամբ անհարկի սահմանափակումներ են մտցվում»:
Զանգվածային լրատվության բնագավառում բարեփոխումներին անդրադառնալով` Վեհաժողովը ողջունել է հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում 2009 թվականի ապրիլի 28-ին կատարված փոփոխությունները, որոնք «մշակվել են Եվրախորհրդի հետ խորհրդակցաբար եւ նպատակ ունեն ապահովել զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող մարմինների անկախությունը Հայաստանում»: Միաժամանակ, Վեհաժողովը նկատում է, որ օրենքը չի կարգավորում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում Հայաստանի նախագահի կողմից նշանակվող անդամների նշանակման ընթացակարգը, եւ նախագահին կոչ է անում կարգադրություն ստորագրել նման ընթացակարգ հաստատելու մասին, որը նման լիներ Ազգային ժողովի կողմից այդ հանձնաժողովների անդամների նշանակման ընթացակարգին:
Հեռուստահեռարձակման արտոնագրերի համար մրցույթ անցկացնելու խնդրի կապակցությամբ բանաձեւը ընդգծում է, որ Հայաստանում թվային հեռարձակման համակարգի ներդրումը չպիտի օգտագործվի որպես պատրվակ «Ա1+» հեռուստակայանի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար: «Ա1+»-ի վերաբերյալ վճիռը չկատարելու հիշատակումը հանելու` հայաստանյան պատվիրակության` կոալիցիան ներկայացնող անդամների առաջարկը չընդունվեց:
Երեւանի ավագանու մայիսի 31-ը ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ն վկայակոչում է Եվրախորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության եզրակաությունները` միաժամանակ ընդգծելով. - «Ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքների եւ խախտումների վերաբերյալ բազմաթիվ պնդումները ցույց են տալիս, որ Հայաստանում դեռեւս շատ ցածր է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության աստիճանը»: «Դա, ինչպես նաեւ նշված թերությունները եւ խախտումները ընդգծում են այն փաստը, որ ընտրական բարեփոխումները պետք է առաջնայնություն լինեն իշխանությունների համար», - ասված է բանաձեւում:
Ընդհանուր առմամբ, ԵԽԽՎ-ն գտնում է, որ կատարելով համաներման մասին իր պահանջը եւ վստահեցնելով, որ մտադիր են անցկացնել մարտի 1-2-ի դեպքերի անկախ եւ արժանահավատ հետաքննություն` Հայաստանի իշխանությունները հստակ ցույց են տալիս «քաղաքական ճգնաժամը եւ դրա հետեւանքները հաղթահարելու, Հայաստանի ժողովրդավարական զարգացման նոր էջ բացելու իրենց պատրաստակամությունը»:
Միաժամանակ, Վեհաժողովը հավաստիացնում է, որ շարունակելու է մոնիտորինգի ենթարկել Հայաստանի կողմից 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեւերի մնացած պահանջների կատարման ընթացքը, եւ իր Մոնիտորինգի հանձնաժողովին կոչ է անում որպես առաջնայնություն դիտարկել դա:
Քվեարկությունից հետո ելույթ ունեցավ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
«Այս Վեհաժողովում իմ ներկայությունը նշանավորում է Հայաստանում 2008 թվականի մարտից ի վեր տեղի ունեցող զարգացումների շրջադարձը», - ասաց նա:
Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց ԵԽԽՎ-ի դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում ողբերգական իրադարձությունների հաղթահարման գործում` միաժամանակ նշելով. - «Պետք է պատրանքներ չունենանք. Հայաստանում քաղաքական գործընթացն իրադարձությունների շարունակական հոսք է: Այն առավել հաճախ բնորոշվում է առճակատումներով, սուր մրցակցությամբ եւ իրենց ոչ փոխզիջումային բնույթով: Հեռու գնալ պետք չէ. կարելի է պարզապես զրուցել Վեհաժողովում մեր պատվիրակության անդամների եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի` այսօր այստեղ ներկա գտնվող պատվարժան ներկայացուցիչների հետ»:
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե համաներումը ճիշտ ժամանակին հայտարարված քայլ էր, եւ ողջ հասարակությանը նոր էջից սկսելու կոչ արեց. - «Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից առաջարկված եւ Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը ճիշտ ժամանակին իրականացված եւ միանգամայն հիմնավոր քայլ էր: Այդ քայլով, ինչպես նաեւ Վեհաժողովում այսօր տեղի ունեցող այս քննարկումներով, էլ ավելի կմոտենանք Հայաստանի համար փորձաքար հանդիսացող այս էջի փակմանը: Սխալ կլիներ եզրակացնել, թե մենք մարտի իրադարձությունների հետ կապված բոլոր խնդիրները լուծել ենք: Կարծում եմ, մարտյան դեպքերը մեզ խորհելու դեռ երկար տեղիք կտան: Մենք դեռեւս դասեր ունենք քաղելու, բայց կարող ենք նաեւ սկսել նոր էջից, պարտավոր ենք սկսել, ողջ հասարակությունով»:
Մինչեւ բանաձեւը իր լրացումներով քվեարկության դնելն ու Հովիկ Աբրահամյանի ելույթը, նախ ելույթ ունեցան Մոնիտորինգի հանձնաժողովի անդամները, որոնցից Մարիետա դը Փուրբե Լյոնդենը նախագահողի ուշադրությունը հրավիրեց հրավիրեց որոշ փաստերի վրա:
«Սա չորրորդ քննարկումն է Հայաստանի վերաբերյալ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո: Ես ինքս դիտորդ եմ եղել այս ընտրությունների ընթացքում եւ հաշվարկի ժամանակ ականատես եմ եղել կեղծիքի: Եվ ես շատ հիասթափված էի եւ վշտացած, որ մեր զեկույցը այդքան մեղմ էր: Այդ առումով, իհարկե, այժմ դուք ոչինչ փոխել չեք կարող, սակայն կարծում եմ կարող եք հաշվի առնել այն փաստը, որ մարտի 1-ի 10 զոհերի սպանության մեջ ներգրավված եւ ոչ մի ոստիկան դեռ չի ենթարկվել պատասխանատվության. սա ամոթ է», - ընդգծեց նա:
«Համաներումը Հայաստանում հայտարարվեց հենց Վեհաժողովի նստաշրջանի նախօրեին, սակայն ինչո՞ւ դա արվեց ամենավերջին պահին», - նկատեց Մարիետա դը Փուրբե-Լյոնդենը` եզրակացնելով. - «Հայաստանյան իշխանությունները մի քանի անգամ ցույց են տվել, որ ժողովրդավարական փոփոխությունները Հայաստանում տեղի են ունենում միայն այս Վեհաժողովի կողմից ճնշումների եւ վերջնաժամկետների ազդեցությամբ»: