Երեւանի բենզալցակայաններում երեքշաբթի «ռեգուլյար» տեսակի 1 լիտր բենզինը արժեր 350 դրամ` մինչ այդ գործող 330-ի փոխարեն։ Նախորդ օրը այդ գնով բենզին վաճառվում էր միայն CPS լցակայաններում, մինչդեռ այսօր նույն գինը սահմանվել էր նաեւ վառելիքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող մյուս ընկերության` «Ֆլեշ»-ի լցակայաններում։
Գների նման փոփոխությունը «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը բացատրում է վերջին ամսում միջազգային շուկայում նավթի գնի աճով:
«Վերջին խմբաքանակը ներկրել ենք 4 օր առաջ: Այսօր ունենք խմբաքանակ, որը պետք է մուտք գործի Հայաստան: Մենք այդ խմբաքանակները արդեն ձեռք ենք բերել բավականին թանկ գնով: Ես ասեմ, որ մոտակա 35-40 օրվա ընթացքում նավթի 1 բարելը 40-42 դոլարից բարձրացավ 70-72 դոլարի: Դրա համաձայն բարձրացան նաեւ վառելիքի գները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Էլչյանը:
Հունիսի 15-ին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել CPS ընկերության կողմից բենզինի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու` հնարավոր փաստի առթիվ։
«Իրենք պետք է հիմնավորեն ամեն ինչ: Միգուցե ունեն հաշիվ-ապրանքագիր, որը ցույց է տալիս, թե իրենք ավելի բարձր գնով են [բենզին] ձեռք բերել: Մենք էլ, բնականաբար, մեր աղբյուրներն ունենք, միջազգային շուկաների գները համեմատում ենք սրա հետ, իրենց շահութաբերությունը համեմատում ենք: Ամեն ինչի պատասխանը վարույթը կտա: Հիմա հնարավոր չէ ասել, խախտում է, թե՞ չէ», - այդ առիթով ասաց Հանձնաժողովի մամուլի խոսնակ Արմինե Ուդումյանը:
Մինչ հանձնաժողովը եւ վառելիք ներկրող ընկերությունները շարունակում են հարաբերություններ պարզել, բենզինի գնի աճից տուժում են շարքային վարորդները: