«Իրավունքը դե ֆակտո»-ի լրագրողը Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին հարցնում է. - «Հայ հեղափոխական դաշնակցությունն էլ իրեն անվանում է ազգային ընդդիմություն. հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմադիր այդ ուժերի եւ Հայ ազգային կոնգրեսի համագործակցությունը, եթե այո, ի՞նչ գաղափարի շուրջ»։ Պատասխան. - «Սահմանադրական կարգը վերականգնելու, ընտրական նորմալ համակարգ ձեւավորելու հարցում բոլոր մտածող մարդիկ պիտի միավորվեն, կարծում եմ` նույնիսկ առանց գաղափարական տարաձայնությունները հաշվի առնելու։ Այսօր երկրի լինելիությունը դա է պահանջում»։
«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում քննարկում է տարբեր ընդդիմադիր ուժերի միջեւ ընթացող զարգացումները. - «Եթե քաղաքական լեզվից թարգմանելու լինենք Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը, որով նա ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը» կոչ էր անում համախմբվել մեկ դրոշակի շուրջ եւ աշխատել ընտրական իշխանափոխության ուղղությամբ, կստանանք հետեւյալ պարկերը. Րաֆֆի Հովհաննիսյանը վերը նշված ուժերին առաջարկում է էս գլխից իրեն ընտրել նախագահի միասնական թեկնածու եւ պատրաստվել նախագահական հերթական ընտրություններին: «Ժառանգություն»-ը հատկապես հերթական նախագահական ընտրություններ է ուզում, որովհետեւ նրա՝ ՀՀ քաղաքացիություն ունենալու տասնամյակը, որը անհրաժեշտ է նախագահի թեկնածու առաջադրվելու համար, դեռեւս չի լրացել, եւ կլրանա միայն հերթական նախագահական ընտրությունների նախաշեմին: Ըստ էության, «Ժառանգություն»-ը մտավախություն ունի, որ արտահերթ նախագահական ընտրությունների պարագայում քաղաքական դաշտը այնպես կվերաձեւավորվի, որ իրենց համար պայմանները կդառնան աննպաստ: Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ եւ հետո «Ժառանգության» մոտեցումները ըստ էության եկան հաստատելու այդ վարկածը: «Ժառանգություն»-ը ՀԱԿ-ին աջակցելու հայտարարություն չարեց, իսկ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը մի տեսակ «ֆոլստարտ» թույլ տվեցին. նրանց թվաց՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո ընդդիմության տեղը թափուր է մնացել, եւ պետք է արագ վազել ու վերցնել այն»:
«Հայոց Աշխարհ»-ում արդեն լուծարված Փաստահավաք խմբում կոալիցիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը կտրականապես դեմ է արտահայտվել համաներումը «մարտիմեկյան ձախողված հեղաշրջման» հետ կապելուն. - «Համաներումը կապել մարտի 1-2-ի իրադարձությունների հետ՝ կնշանակեր դա քաղաքականացնել, ինչը անընդունելի է։ Եթե այդ ձեւակերպմամբ ընդունվի համաներումը, վստահ եմ, հետեւանքներն ավելի բացասական կլինեն, քան դրական։ Համենայն դեպս չեմ հիշում որեւիցե նախադեպ, երբ համաներումը կապվել է մեկ առանձին իրադարձության հետ կամ ընդունվել է առանձին անձանց ազատ արձակելու նպատակադրումով։ Կրկնում եմ, համաներումը կարող է տարածվել, եւ սովորաբար այդպես էլ լինում է, հասարակական նվազ վտանգավորություն ներկայացնող հանցագործությունների վրա։ Չեմ կարծում, թե այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-2-ին, հանրության համար նվազ վտանգավորություն էր ներկայացնում»։
«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ Սերժ Սարգսյանը ստացավ իր գործունեության գնահատականը: Բոլոր հնարավոր գնահատականներից վատագույնը, որ տրվում է, ասենք, Հյուսիսային Կորեայի կամ Բելառուսի ղեկավարներին: Երեկ Սերժ Սարգսյանի դեմքին կոշտ գնահատական է շպրտվել: Ավելի քան արժանիորեն: Չասենք՝ ուշացած: Սարգսյանն իր հետեւողական գործունեությամբ՝ ընտրություններ կեղծելով, անմեղ մարդկանց բռնադատելով, հանցագործներ պարտակելով, սպանությունների համար պատասխանատվություն կրելով է հայտնվել այն անդունդում, որից այլեւս դուրս չի գա: «ժողովրդավարության հետ անհամատեղելի» գնահատականի ուժն այն է, որ դրա արդյունքում կրճատվելու են բոլոր մյուս ֆինանսական հատկացումները Հայաստանին: Արեւմուտքում չկա այդպիսի ֆինանսական հատկացում, որի համար ժողովրդավարություն հարգելը չդրվի իբրեւ պարտադիր պայման: Ֆինանսներ ստանալու մյուս այլընտրանքը ահաբեկչական գործունեության համար Արեւելքի որոշ երկրներից միջոցներ ստանալն է»:
«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Մոսկվայում ռուսաստանյան լրատվամիջոցները ներկայացուցիչների հետ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում «ուժեղ ձեւով» կայունացել է: Ըստ վարչապետի, կայունացման գործոններն են. ա/ միջազգային դիտորդների դրական գնահատականը այդ ընտրություններին, բ/ այն, որ ընդդիմությունը, նրա կարծիքով, ավելի քիչ ձայներ է հավաքել Երեւանում, քան նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչպես հայտնի է, կատարելությունը սահման չունի. իրավիճակը կարելի է է’լ ավելի «ուժգին ձեւով» կայունացնել: Ասենք, ձերբակալել եւս մի 100 հոգու կամ ընտրություններից առաջ օրենք ընդունել, որ քվեարկելու իրավունք ունեն միայն կոալիցիայի կողմնակիցները: Իսկ մնացածների ընտրատեղամասերին մոտենալը քրեորեն հետապնդելի արարք է»:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը իր վերջին զեկույցում կոպիտ որակումներ է տվել Հայաստանի իշխանությունների գործունեությանը մարդու իրավունքների, արդարադատության, ԶԼՄ-ների ազատության ոլորտներում: Այդ գնահատականի մեկնաբանության համար «Իրավունք»-ը դիմել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին: Նա ասում է. - «Կիսելով որոշ մտահոգություններ 2008 թվականի հետ կապված, այնուհանդերձ, կարծում եմ, որ Հայաստանում հետեւողական աշխատանք է տարվել եւ դեռ կտարվի ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ: Ակնհայտ է, որ չկա մի որեւէ ոլորտ, որտեղ արձանագրված չլինի առաջընթաց՝ սկսած ընտրական գործընթացներից մինչեւ ԶԼՄ-ների ազատության ապահովումը: Միայն նշեմ, որ ժողովրդավարական բարեփոխումը մեկ օրվա գործ չէ, եւ պահանջվում է շարունակական աշխատանք, որը եւ կատարվում է Հայաստանի նախագահի գլխավորությամբ»: