Մինասյանը նախ իր դժգոհությունը հայտնեց քարոզարշավի ընթացքի վերաբերյալ. - «Ցավում եմ, որ որոշակի պասիվության մթնոլորտում անցավ: Դա, հավանաբար, կապված էր այն հանգամանքի հետ, որ իսկապես իշխանությունները չցանկացան քաղաքականացնել ընտրությունները, թեեւ ինքը իր էությամբ, բովանդակությամբ քաղաքական էր: Եվ կարծում եմ, որ մայրաքաղաքի [ավագանու] ընտրությունը թեեւ համապետական նշանակություն չուներ, բայց, կարծում եմ, համազգային նշանակություն ուներ, եւ այդ կտրվածքով բոլորը պետք է շահագրգրված լինեին»:
Արծվիկ Մինասյանը արդար ընտրություններ մաղթեց բոլորին՝ նշելով, որ ամեն ջանք գործադրելու է հնարավոր կեղծիքները կանխելու համար եւ պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի՝ այդ թվում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ. - «Այս ընտրություններում համագործակցում ենք ցանկացած ուժի հետ, ով գնում է դեպի արդար ընտրությունները, այդ թվում՝ նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետ: Հուսով եմ, որ այդ համագործակցությունը կտա իր պտուղը, իր արդյունքը, եւ մենք՝ ավարտով պայմանավորված, կկարողանանք ասել, որ արդար ընտրություններ անցկացրել ենք»: