Հելսինկյան ասոցիացիան, ինչպես ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դրա նախագահ Միքայել Դանիելյանը, ունի 8 վկաների համապատասխան դիմումներ ճնշումների մասին, ընդ որում՝ երկու վկայի (Սասուն Միքայելյանի գործով վկա Թաթուլ Կարապետյանին եւ Գրիգոր Ոսկերչյանի գործով վկա Արիստակես Վարդանյանին) նույնիսկ առաջարկվել է լքել Հայաստանը:
Տվյալները «Մարտի 1»-ի դատական գործերով դատակոչված վկաների վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիայի միջանկյալ զեկույցից են, որն այսօր ներկայացնում էր Դանիելյանը:
«Եթե մեր մտքում կար, որ միայն ոստիկանությունն է խոշտանգում մարդկանց, ապա հիմա մենք կարող ենք հանգիստ ասել, որ խոշտանգում են հենց դատախազության շենքում», - հայտարարեց նա՝ շարունակելով. - «Ո՞վ է խոշտանգում, չգիտենք: Անունները չգիտենք, մարդիկ քաղաքացիական հագուստով են: Բայց դատախազության շենքում մարդ խոշտանգվել է: Դա հարյուր տոկոսով եմ ասում»:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհերքեց դատախազության շենքում վկաների նկատմամբ բռնություն մասին տեղեկատվությունը՝ միաժամանակ շեշտելով, որ հարցը քննարկելու համար անհրաժեշտ է ավելի հստակ տեղեկատվություն:
«Մոռանում եք, որ դատախազության շենքում է գործում նաեւ Հատուկ քննչական ծառայությունը», - հավելեց Տռուզյանը: - «Եվ շատ ժամանակ շփոթմունք է առաջացնում: Գլխավոր դատախազության շենքում, բայց ո՞ւմ կողմից»:
Տռուզյանը նաեւ հիշեցրեց, որ վկաների դիմումների հիման վրա դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր եւ ուղարկվել ըստ քննչական ենթակայության: Նրա խոսքով, հատուկ քայլեր են ձեռնարկվել անկողմնակալ քննություն ապահովելու համար. եթե վկայի հայտարարությունը վերաբերել է ոստիկանության աշխատակցի կողմից կատարվող բռնություններին` քննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը, եթե Հատուկ քննչականի քննիչի ապօրինի գործողություններին` դրանց ստուգումը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայությանը, եւ այլն:
«Այս պահին որեւէ վերջնական եզրահանգում ասել չեմ կարող, որեւէ գնահատական տալ չեմ կարող, որովհետեւ քննություն է տարվում, եւ դրանց արդյունքների վերաբերյալ, բնականաբար, մամուլին կտեղեկացնենք», - հավելեց նա:
Միքայել Դանիելյանը, սակայն, նախընտրելի է համարում զբաղվել անմիջապես վկայի պաշտպանությամբ` գործը Դատախազությունում ձգձգելու փոխարեն. - «Եթե դիմեմ իրենց նամակով, ես թույլ չեմ տա ինձ խառնվել գործի մեջ, որովհետեւ պատասխանի պիտի սպասեմ: Իսկ ես չեմ ուզում ստանալ անորոշ պատասխան»:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահի փոխանցմամբ, «Մարտի 1»-ի դատական գործընթացներին շարունակում է ուշադիր հետեւել նաեւ Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որի հետ Միքայել Դանիելյանը հանդիպել է մայիսի 18-ին։ Նրա խոսքով, Համմարբերգը մտահոգ է, քանի որ Հայաստանի իշխանությունները մեծ խոստումներ են տվել, որոնք, սակայն, կյանքի չեն կոչվել, եւ ասել է, թե նույնիսկ համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն «արդեն չեն դիմանում»։
Ըստ Դանիելյանի, մինչ ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանը, որտեղ կրկին քննարկվելու է Հայաստանի հարցը, եվրոպական պաշտոնյաները նախատեսում են Հայաստանին վերաբերող զեկույցում հստակեցնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը` այդ նպատակով նշանակելով հատուկ զեկուցող:
«Մոնիտորինգի հանձնաժողովը ամսի 5-ին հավաքվում է, այնտեղ շատ լուրջ որոշում պիտի կայացվի՝ եթե մինչեւ ամսի 5-ը որեւէ բան չփոխվի այստեղ», - հավելեց նա: - «Ոչ մի բան չեն անում իշխանությունները, իսկ Եվրոպան շատ լուրջ պատասխան կտա դրան՝ ընդհուպ մինչեւ ձայնից զրկումը»:
«Եթե Միքայել Դանիելյանը ունի կոնկրետ փաստեր, տվյալներ, վկաներ, որ վկաներից որեւէ մեկի նկատմամբ դատախազության շենքում դատախազության որեւէ աշխատակցի կողմից կիրառվել է բռնություն, ճնշում ՝ դա կլինի հոգեբանական թե ֆիզիկական, ապա լավ կլինի, որ այդ տվյալները ներկայացնի դատախազություն՝ գլխավոր դատախազին հատուկ գրավոր դիմումի տեսքով, եւ անպայման դրան ընթացք կտրվի, կհանձնարարվի հատուկ քննչական մարմնին ապահովել անկողմնակալ քննություն», - հավելեց Սոնա Տռուզյանը: