Մատչելիության հղումներ

Ամփոփվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը


Արդեն 5-րդ անգամ Հայաստանում անցկացվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը։

Պատկերասրահներում, թանգարաններում անցկացվող երաժշտական փառատոների, համերգաշարերի գաղափարը նոր չէ. այն իրագործվում է աշխարհի տարբեր մշակութային կենտրոններում։ Այս տարի փառատոնի ընթացքում անցկացվել են բավական հետաքրքիր համերգներ։

Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը նշեց, որ մայիսի 29-ին նախատեսված եզրափակիչ համերգում ներկայացվելու է ամերիկյան եւ հայկական երաժշտություն։

Փառատոնի եզրափակիչ համերգին մասնակցելու համար ԱՄՆ-ից Երեւան են ժամանել կոմպոզիտոր Լիզա Բիլավան եւ ջութակահարներ Կարլա Կիհլստեդրը, Կոլին Յակոբսենը, ինչպես նաեւ՝ ալտահար Մաքսիմ Նովիկովը Ռուսաստանից։ Համերգին հնչելու են հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի եւ Լիզա Բիլավայի ստեղծագործությունները։

Վաչե Շարաֆյանը նշեց, որ իր համագործակցությունն այս երաժիշտների հետ խոր արմատներ ունի: Նրանք համերգներով հանդես են եկել աշխարհի տարբեր բեմերում, եւ ինքն ուրախ է, որ այսօր իրենց համագործակցությունը շարունակվում է:

«Եթե ամփոփենք «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, ապա պետք է նշել, որ այս տարի փառատոնը հարուստ էր պրեմիերաներով` ներկայացվեցին բազմաթիվ նոր ստեղծագործություններ, մասնակցեցին նոր երաժիշտներ ու նորաստեղծ խմբեր», - ամփոփելով ասաց Մարիամ Շահինյանը։
XS
SM
MD
LG