Մատչելիության հղումներ

Ճգնաժամը բացահայտեց տնտեսական քաղաքականության «ողջ մերկությունը»


Երեքշաբթի երեկոյան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ընտրողների հետ հանրահավաք-հադիպում անցկացրեց Երեւանի Էրեբունի համայնքում։ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանությունների վերջին 10-ը տարիների տնտեսական քաղաքականությունը։

Նրա խոսքով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բահայտեց այդ քաղաքականության «ողջ մերկությունը»:

«Տասը տարվա մեջ նրանց գրպանը մտել է տասնապատիկ ավելի շատ գումար: Նրանց ասելով՝ ես նկատի ունեմ այս երկրի բարիքներից օգտվող 5 տոկոս մարդկանց: Այդ 5 տոկոսի գրպանը մտել է տասնապատիկ ավելի շատ գումար, քան ամբողջ հայ ժողովրդի գրպանը», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ ՀԱԿ-ի Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրայանը անդրադարձավ փաստահավաք խմբի գործունեությանը. - «Փաստահավաք խմբում պատրաստ են արդեն բազմաթիվ այլ եզրակացություններ, եւ իշխանություններն ուզում են անել ամեն ինչ, որ այդ խումբն էլ չաշխատի»:

Հանրահավաքը ավարտվեց բազմամարթ երթով:
XS
SM
MD
LG