Ծեծի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդներից երկուսը տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոց, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի որդին՝ Վահագն Գեւորգյանը, Երեւանի թիվ 1 հիվանդանոց։
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում որոշ մանրամասներ պատմեց. - «Ես այցելեցի հիվանդանոցներից մեկը, եւ այդ պահին, երբ ես գտնվում էի այնտեղ ինձ զանգահարեց Կենտրոնի միլպետ Աշոտ Կարապետյանը եւ ասաց, որ տղաներից մեկը՝ Վահագնը, ինչ-որ բաներ է ասում, եւ եթե շարունակի այդ ցուցմունքը, նրա վրա վիրավորանքի գործ կհարուցվի»։
«Ըստ երեւույթին քննիչներ են ուղարկել այդ դեպքի հետաքննության համար եւ ինչ-որ բաներ Վահագնը ասել է, թե չէ՝ ես տեղյակ չեմ», - մեկնաբանեց ընդդիմադիր գործիչը։ - «Ես փոխանցում եմ, թե ինչ է ասել Կենտրոնի միլպետ Աշոտ Կարապետյանը հեռախոսային խոսակցության ժամանակ... ասաց, որ եթե Վահագնը շարունակի ասել այն, ինչ որ նա ասում է՝ ես նրա նկատմամբ էդ վիրավորանքի գործը կհարուցեմ», - փոխանցեց Զուրաբյանը։
Հայ ազգային կոնգրեսի համակարգողը կատարվածը «բացահայտ շանտաժ» որակեց։
«Այսպիսի բացահայտ շանտաժ շարժման նկատմամբ, շարժման ակտիվիստների նկատմամբ՝ ապշեցուցիչ է։ Այսինքն, ոչ միայն այս իշխանությունները ապացուցում են, որ այդ հարձակումները քաղաքացիական հագուստով լրիվ վերահսկվել են ոստիկանության կողմից եւ հենց ոստիկանության կողմից էլ կազմակերպվել են, այլ այդքանից հետո նաեւ զանգում են եւ շանտաժով են զբաղվում», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Մինչդեռ, Վահագն Գեւորգյանի հայտարարության հիման վրա կլինիկայից համապատասխան հաղորդում է ներկայացվել Ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնի բաժին։
Ըստ Ոստիկանության կայքէջում այսօր զետեղված տեղեկատվության, «մեկնած օպերատիվ խմբին Վահագն Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը [ապրիլի 29-ին], ժամը 21.00-ին, «Անգլիական» զբոսայգում իրենց ծեծի են ենթարկել անհայտ անձինք»։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր տարածել է հայտարարություն, որով Արմեն Հարությունյանը դատապարտում է տեղի ունեցած բռնությունները եւ կոչ է անում ոստիկանությանը՝ «իրականացնել անհրաժեշտ միջոցառումները՝ երիտասարդներին ծեծի ենթարկողների ինքնությունը պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: