Այս պահին վերջնականապես հայտնի չէ, արդյոք Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կմասնակցի՞ Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, սակայն հավանականությունը մեծ է։ Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին դիվանագիտական աղբյուրներից։
Ավելի վաղ նշվում էր, որ Ալի Բաբաջանի այցելությունը Երեւան կարող է չկայանալ` քանի որ Թուրքիայի արտգործնախարարը հրավիրվել է նաեւ մասնակցելու ուրբաթ օրը Ճապոնիայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին։
Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, այդ թվում Wall Street Journal-ը նշել են, որ Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան, այնուամենայնիվ, կկայանա, եւ այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին։
Երեկ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան ասել է, որ նախագահ Բարաք Օբաման ամեն կերպ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ հայտարարել է, թե այդպիսով հնարավոր է առաջընթաց արձանագրել նաեւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում։
Երեւանում անցկացվելիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպմանը կմասնակցի նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը, որը կղեկավարի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը։ Արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում նախագահությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանից կփոխանցվի Ադրբեջանին: Ի դեպ, 2003 թվականին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երեւանյան նիստի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը նույնպես գլխավորում էր Մահմուդ Մամեդգուլիեւը:
Ապրիլի 16-ին տեղի կունենա Հայաստանի արտգործնախախարի, Ադրբեջանի փոխարտգործնախարարի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը։
Վաղը Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Թուրքիայի վարչապետի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են հայ-թուրքական հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը։