Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր անդրադարձել է թուրքական Մալաթիա քաղաքում երեք քրիստոնյաների սպանության փաստին` մտահոգություն հայտնելով Թուրքիայում առկա «անընդունելի անհանդուրժողականության» առնչությամբ:
«Մյունխեներ Մերկուր» թերթին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլերը համոզմունք է հայտնել, որ «պետք է գործողություններ ձեռնարկվեն` խուսափելու համար այնպիսի մթնոլորտից, որում հնարավոր են նման ահավոր սպանություններ»:
DPA գործակալության փոխանցմամբ, Անգելա Մերկելը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ապահովել, որպեսզի «քրիստոնեության եւ այլ դավանանքների նկատմամբ անհանդուժողականությունը բացառվի»:
Միաժամանակ, Եվրամիությունում նախագահող Գերմանիայի կանցլերը վստահեցրել է, որ միջադեպը չի ազդի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունների վրա:
Անցած չորեքշաբթի օրը Մալաթիայում քրիստոնեական գրականություն տպագրող «Զիրվե» հրատարակչության վրա հարձակման հետեւանքով զոհվել է երեք մարդ, որոնցից մեկը` Գերմանիայի, երկուսը` Թուրքիայի քաղաքացիներ: Նրանց ժամեր շարունակ խոշտանգել են, ապա սպանել` կտրելով կոկորդները:
Տեղի ունեցածի կապակցությամբ ներկայումս կալանված է 5 մարդ:
Մինչեւ հարձակումը հրատարակչատունը բազմիցս սպառնալիքներ էր ստացել թուրք ազգայնականներից, որոնք բողոքում էին Թուրքիայում Աստվածաշունչը տարածելու դեմ:
Լրատվական գործակալությունները Մալաթիայի սպանդը դասում են Թուրքիայում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ տեղ գտած այլ հարձակումների, այդ թվում` անցած տարվա փետրվարին Տրապիզոնում կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյի եւ այս տարվա հունվարին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունների շարքում:
Քրիստոնյաները ներկայումս Թուրքիայի բնակչության 1 տոկոսից էլ պակաս են կազմում: Երկրի 70 միլիոն բնակիչներից Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են 65 հազարը, Կաթոլիկ եկեղեցու հետեւորդներ` 20 հազարը, բողոքականներ` 3,5 հազարը եւ Հույն ուղղափառ եկեղեցու հետեւորդներ` 2 հազարը: