Մատչելիության հղումներ

Միշել Բարնյե. «Ֆրանսիան կպահանջի Թուրքիայից ճանաչել հայոց ցեղասպանությունը»


«Ֆրանսիան կպահանջի Թուրքիայից ճանաչել նախորդ դարասկզբի հայոց ցեղասպանությունը` Եվրամիությանը նրա անդամակության բանակցությունների ընթացքում», - երկուշաբթի օրը, ըստ «Ֆրանսպրես»-ի, Բրյուսելում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Բարնյեն:

Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, թե Փարիզը չի դիտարկում ցեղասպանության ճանաչումը որպես Թուրքիայի` Եվրամիության անդամակցության նախապայման՝ ավելացնելով այդուհանդերձ. - «Մենք կբարձացնենք այդ հարցը: Կարծում եմ, Թուրքիայի պես մեծ երկիրը պարտավոր է հիշել»:

«Հավատում եմ, որ երբ ժամանակը գա, Թուրքիան կընդունի իր անցյանը, կհաշտվի դրա հետ եւ կճանաչի այս ողբերգությունը», - լրագրողներին ասել է Բարնյեն:

Արդեն հայտնի է Թուրքիայի առաջին արձագանքը Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը:
«Մեր դիրքորոշումը այս հարցում բոլորին հայտնի է: Մենք չենք ճանաչում ոչ մի այսպես կոչված ցեղասպանություն եւ երբեք չենք ճանաչի», - «Ռոյթեր» գործակալությանն ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը՝ ավելացնելով, թե Թուրքիային անհրաժեշտ են Բարնյեի հայտարարության ճշգրիտ ձեւակերպումներն ու իմաստը` պաշտոնապես արձագանքելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG