Մատչելիության հղումներ

Օրբանը կվերընտրվի՞․ Հունգարիայում խորհրդարանական ընտրություն է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյար, կոլաժ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյար, կոլաժ

Հունգարացիներն այսօր նոր խորհրդարան են ընտրում:

16 տարի կառավարող, եվրոսկեպտիկ հայացքներով վարչապետ Վիկտոր Օրբանի համար սա վերընտրության անենաբարդ փորձությունն է, գրում է Reuters գործակալությունը։

Օրբանի պարտությունը կարող է վրդովմունքի պատճառ դառնալ Մոսկվայում, որի հետ Բուդապեշտը ջերմ հարաբերություններ է պահպանում, չնայած Ուկրաինա ռուսական ներխուժմանը։

Reuters-ը գրում է նաև, որ ընդդիմության հաղթանակը հետընթացի նշան կլինի արևմտյան պահպանողական շրջանակների համար, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, որի մտերիմն է վարչապետ Օրբանը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ լճացած տնտեսությունը, կյանքի թանկացումը և իշխանամետ օլիգարխների եկամուտների աճը խորացրել են հունգարացիներից շատերի դժգոհությունները Օրբանի կառավարության նկատմամբ։

Ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների՝ իշխող կուսակցությունը 7-9 տոկոսային միավորով զիջում է ընդդիմադիր Պետեր Մաջյարի կուսակցությանը։

Օրբանը կառավարության ղեկին է 2010 թվականից, կառավարել է նաև 1998-2002 թվականներին։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG