Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X-ում արված գրառմամբ հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Բուդապեշտում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: «Ես հեռախոսազրույց ունեցա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են», - գրել է Օրբանը:
Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ղեկավարի հետ: «Հեռախոսազրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ հաջորդ շաբաթ կկայանա մեր Բարձր Մակարդակի Խորհրդականների հանդիպում։ Միացյալ Նահանգների նախնական հանդիպումները կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մի շարք այլ անձանց հետ միասին, որոնք պետք է նշանակվեն։ Հանդիպման վայրը դեռ պետք է որոշվի։ Այնուհետև նախագահ Պուտինի հետ կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում, Հունգարիա, որպեսզի տեսնենք, թե արդյոք կարող ենք ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմը», - գրել է Թրամփը: