Մատչելիության հղումներ

Օմուրալիև․ «Զանգեզուրի միջանցքի բացումը պատմական նշանակություն ունի»


Թյուրքական պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը, արխիվային լուսանկար
Թյուրքական պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը, արխիվային լուսանկար

«Զանգեզուրի միջանցքի շուրջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական կարևորություն ունեն», - Գաբալայի համաժողովի ընթացքում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության Գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։

«Այս քայլը զգալիորեն կուժեղացնի թյուրքական աշխարհը և տարանցման նոր հնարավորություններ կստեղծի», - նշել է կազմակերպության ղեկավարը։

Այսօր վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Կոպենհագենում կայացած հանդիպմանը քննարկվել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառման խնդիրը: Հայաստանը, ըստ Բաղդասարյանի, վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին։

«Զանգեզուրի միջանցք» տերմինի շուրջ իրավիճակը նախորդ շաբաթներին այնքան լարվեց, որ Հայաստանի վարչապետն անգամ հորդորեց Ադրբեջանի նախագահին քարտեզի վրա ցույց տալ «Զանգեզուրի միջանցքը», զգուշացնելով՝ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։ Ապա խորհրդարանում տվեց «Հորադիզ-Զանգելան» ձևակերպումը՝ «Զանգեզուրի միջանցքով» փոխարինելու իր բացատրությունը։

«Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք»։ Թող ասեն «Զանգեզուրի միջանցք», մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG