Միջերկրական ծովում "Урса Майор" ռուսական բեռնատար նավը կործանվել է ահաբեկչության հետևանքով, հայտնել է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով նավը շահագործող ընկերությունը։
Նավի անձնակազմից հայտնել են, որ նավի աջակողմյան հատվածում երեք պայթյուն է եղել, ապա այն շատ արագ թեքվել է և խորտակվել։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները, ինչպես նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էին, որ նավի վրա պայթյուն է տեղի ունեցել շարժիչի սենյակում։
"Оборонлогистика"-ից նաև նշել են, որ նավը ծանրաբեռնված չի եղել և Սանկտ Պետերբուրգից Վլադիվոստոկ էր ուղևորվում 806 տոննա քաշով նախագծային բեռով։
Թե ով կամ ինչպես են հարձակում իրականացրել, հաղորդագրությունում չի նշվում։
Նավը խորտակվել է դեկտեմբերի 23-ին Ջիբրալթարի նեղուցով անցնելուց անմիջապես հետո։ 16 նավաստիներից 14-ը փրկվել են, երկուսը համարվում են անհետ կորած։
Բեռնատար նավը Սանկտ Պետերբուրգից դուրս էր եկել դեկտեմբերի 11-ին, վերջնակետը Վլադիվոստոկն էր, ուր, Vessel Finder-ի տվյալներով, պետք է հասներ հունվարի 22-ին։
"Медиазона"-ն՝ վկայակոչելով OSINT-ի վերլուծաբաններին, նշում էին, որ Ռուսաստանը "Спарта" и "Урса Майор" նավերը Միջերկրական ծով է ուղարկել երեք խոշոր դեսանտային նավերի ուղեկցությամբ՝ հավանաբար Սիրիայում ռուսական ռազմաբազան տարհանելու համար։